ԱՄՆ-ն պլանավորում է խոշոր դրամական աջակցություն տրամադրել Ուկրաինային և Վրաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
0.09 oC

ԱՄՆ-ն պլանավորում է խոշոր դրամական աջակցություն տրամադրել Ուկրաինային և Վրաստանին

16:17 22.03.2018

ԱՄՆ Կոնգրեսը ավելի քան 420 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային և 105 մլն դոլար Վրաստանին՝ որպես աջակցություն: Այս մասին ասված է ԱՄՆ 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում, որը տարածվել Է Կոնգրեսում հանրապետականների ու դեմոկրատների կողմից նախնական համաձայնեցումից հետո, հաղորդում է РИА Новости-ն:

«Առնվազն 105 մլն 325 հազար դոլար պետք է հատկացվի Վրաստանին՝ որպես օգնություն։ Ոչ պակաս, քան 420 մլն 700 հազար դոլար, որպես օգնություն, պետք է հատկացվի Ուկրաինային»,- նշվում Է բյուջեի նախագծում:

Այս թվերը չեն ներառում 200 միլիոնանոց ռազմական օգնությունն Ուկրաինային: Նախկինում ԱՄՆ-ն արդեն հավանության էր արժանացրել Կիևին զենք մատակարարելու որոշումը՝ ներառյալ շարժական հակատանկային հրթիռային Javelin համակարգերը: 

Կոնգրեսի երկու պալատները ժամանակ ունեն մինչև ուրբաթ օրը բյուջեն ընդունելու և դաշնային ղեկավարությանը առանց ֆինանսավորման չթողնելու համար: Բյուջեն պետք է ստորագրի նաև նախագահ Դոնալդ Թրամփը: 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը հաշվարկում է ԱՄՆ-ից զենք ստանալ 2018թ., իսկ ՌԴ ԱԳՆ-ն մահաբեր զենքեր մատակարարելու կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ Axios

00:00 01.11.2024

Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ Axios

Axios-ը հրապարակել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդի զեկույցն այն մասին, որ Իրանը, իր տարածքին պատասխան հարվածից խուսափելու համար, պատրաստվում է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա։ Երկու աղբյուրներ, որոնց հետ զրուցել է Բարաք Ռավիդը, ասում են, որ իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով: Հարվածը կարող է լինել […] ...

Նորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի՝ F-16 կործանիչների շահագրոծման համար

23:52 31.10.2024

Նորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի՝ F-16 կործանիչների շահագրոծման համար

Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել է Կիևին 118 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ F-16 կործանիչների մարտունակությունը պահպանելու համար, ասվում է Նորվեգիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։ «Նախարար Գրամը հոկտեմբերի 29-30-ը եղել է Ուկրաինայի նավահանգստային Օդեսա քաղաքում։ Այցի ընթացքում նա հայտարարել է, որ Նորվեգիան կավելացնի աջակցությունը Ուկրաինայի ռազմաօդային ուժերին՝ ուղարկելով լրացուցիչ 118,4 մլն դոլար, որը, ի […] ...

Տղամարդը արտասվել է, երբ կողոպտիչը վերադարձրել է նրա հանգուցյալ հարսնացուի գողացված մատանին

23:44 31.10.2024

Տղամարդը արտասվել է, երբ կողոպտիչը վերադարձրել է նրա հանգուցյալ հարսնացուի գողացված մատանին

Ֆոլքլենդյան կղզիներում բնակվող 62-ամյա Դարեն Հորսնելը ճամփորդությունից տուն վերադառնալով գտել է իր տան կողպեքը կոտրված։ Կողոպտիչը գողացել էր նրա հանգուցյալ հարսնացու Թրեյսի Վիքին պատկանող ոսկյա ապարանջանը, iPad, շախմատի հավաքածու և 2500 ֆունտ ստերլինգ կանխիկ գումար, սակայն ամենակարևորը տղամարդու համար եղել է մատանին, որը դրված է եղել հարսնացուի աճյունասափորի կողքին։ Այս մասին գրում է Mirror-ը։ «Ահա […] ...

Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսով

23:36 31.10.2024

Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսով

Չինաստանի Յուննան նահանգի Կունմինգ քաղաքի միջնակարգ դպրոցում սկանդալ է տեղի ունեցել, որը ոմանք անվանել են «գարշահոտ մսով միջադեպ»: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցականների ծնողները գումար են վճարում ուսումնական հաստատություններում իրենց երեխաների սննդի համար, շատ աշակերտներ սկսել են տառապել այնպիսի տհաճ ախտանիշներով, ինչպիսիք են փսխումը և փորլուծությունը: Երեխաների ծնողները ստուգել են դպրոցի խոհանոցը և պարզել, որ […] ...

Լարվածություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև` Լիբանանում կարգավորման մասին խոսակցությունների ֆոնին

23:28 31.10.2024

Լարվածություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև` Լիբանանում կարգավորման մասին խոսակցությունների ֆոնին

«Հըզբոլլահին» մոտ կանգնած լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը, վկայակոչելով Փարիզում պաշտոնական ներկայացուցչին, հաղորդում է, որ լարվածությունն աճում է ոչ միայն Ֆրանսիայի և Իսրայելի, այլ նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև: Պատճառը Փարիզի մտավախությունն է, որ Վաշինգտոնը ձգտում է բացառել Ֆրանսիային Լիբանանի շուրջ բանակցություններից՝ գերադասելով Լոնդոնի և Բեռլինի ավելի ակտիվ դերը։ «Ֆրանսիան տեղյակ է Լիտանի գետից հարավ «Հըզբոլլահին» զինաթափելու […] ...

Սաուդյան Արաբիան ավարտել է իր մեգաշինարարություններից առաջինը

23:20 31.10.2024

Սաուդյան Արաբիան ավարտել է իր մեգաշինարարություններից առաջինը

Neom տարածքի զարգացման գործակալությունը, որի նպատակն է Սաուդյան Արաբիան վերածել 21-րդ դարի երկրի, հայտնել է Սինդալ կղզում հանգստավայրի շինարարության ավարտի մասին։ Այն դարձավ Neom-ի հովանու ներքո ստեղծված առաջին մեգա-նախագիծը։ Կարմիր ծովում երբեմնի ամայի Սինդալ կղզին, որը զբաղեցնում է մոտավորապես 840 հազար քառակուսի մետր տարածք, վերածվել է շքեղ հանգստավայրի՝ հյուրանոցներով, գոլֆի ակումբով և սուպերզբոսանավերի համար նախատեսված […] ...

BACK_TO_TOP