Ի՞նչ է իրականում նշանակում Իլհամ Ալիևի օգնականի առաջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+16.09 oC

Ի՞նչ է իրականում նշանակում Իլհամ Ալիևի օգնականի առաջարկը

21:55 20.12.2023

Ադրբեջանը սկսել է խոսել այն մասին, որ սահմանազատման հարցը պետք է տարանջատել խաղաղության պայմանագրի քննարկումից: Այդ մասին Լոնդոնում լրագրողների հետ զրույցում  խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հիքմեթ Հաջիևը վերահաստատեց այն դժգոհությունը, որը Իլհամ Ալիևն ունի ԱՄՆ-ից և ամերիկացի դիվանագետներից: Ըստ էության, սա հերթական փորձն է՝ տապալել բանակցությունների վաշինգտոնյան հարթակը:

Հետաքրքիր տրամաբանություն է նկատվում. երբ Բրյուսելն էր համարվում բանակցային հարթակ, Ալիևի և նրա ողջ աշխատակազմի գլխավոր նպատակն էր վարկաբեկել Բրյուսելը, եվրոպացի դիվանագետներին, որպեսզի հնարավոր լինի հրաժարվել բանակցությունների այդ փուլից։ Երբ գլխավոր հարթակը Բրյուսելից տեղափոխվում է Վաշինգտոն կամ, համենային դեպս, նման առաջարկ և պահանջ է նկատվում պոտենցիալ միջնորդների կողմից, Բաքվի ամբողջ ուշադրությունն ուղղված է Վաշինգտոնին վարկաբեկելու և վաշինգտոնյան հարթակը տապալելու վրա:

Ես վստահ եմ, որ եթե Երևանը համաձայն լիներ՝ Մոսկվան որպես բանակցությունների  հարթակ դիտարկել, Ադրբեջանի ուշադրությունն ուղղված կլիներ Մոսկվայի վարկաբեկմանը:

Այդ ամենի նպատակը պարզ է. ակնհայտ է, որ Ադրբեջանը հակված չէ շարունակել բանակցությունները և դրանք ավարտին հասցնել: Այդ իմաստով նաև տրամաբանական է այն, որ Իլհամ Ալիևը որոշել է նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Իսկ ինչի՞ մասին է վկայում Հաջիևի առաջարկը՝ առանձնացնել խաղաղ համաձայնագիրը սահմանների ճանաչման խնդրից. Հաջիևը պնդում է, որ Բաքուն ցանկանում է օր առաջ կնքել խաղաղ համաձայնագիրը: Այդ խոսքերը անկեղծ չե՞ն:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP