Հայկական բանակը Նախիջևանում հողային ձեռքբերումնե՞ր, թե՞ դիրքերի բարելավում է արել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
11:35:58
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+14.09 oC

Հայկական բանակը Նախիջևանում հողային ձեռքբերումնե՞ր, թե՞ դիրքերի բարելավում է արել

15:08 22.03.2018

Նախիջևանի հատվածում հայկականա բանակը 20 հազար հեկտար ձեռքբերում է ունեցել Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը տարածքային կորուստներ է ունեցել։

Պատգամավորը չի մանրամասնել, թե որ թվականին և ինչպիսի ձեռքբերումների մասին է իր խոսքը։

Ամենայն հավանականությամբ, սակայն, խոսքը վերաբերում է 2014 թվականի ամռանը Նախիջևանի ուղղությամբ հայկական դիրքերի առաջխաղացմանը։

«Հունիսի սկզբին, անսպասելիորեն ադրբեջանցիների համար հայկական զորքը զբաղեցրեց գերիշխող դիրքեր սահմանի զգալի հատվածում (հայկական կողմի վերահսկողության տակ անցավ հարյուրից ավելի քառակուսի կմ, որը մինչ այդ չէր վերահսկվում բարդ ռելիեֆի ու կլիմայական պայմանների պատճառով)։ Նշենք, որ քարտեզով դա հիմնականում, այսպես թե այնպես, ՀՀ տարածքն էր, բայց մշտական հենակետեր չկային»,– այդ գործողությունները բնութագրում է Razm.info կայքի հրապարակումներից մեկը։

Նշվում է, որ հայկական դիրքերի տեղաշարժն ադրբեջանցիների համար անակնկալ է եղել, և նրանք չեն հասցրել արձագանքել այդ գործողությանը։ Արդյունքում հայկական կողմի վերահսկողության տակ են հայտնվել իշխող բարձունքներ։ Դրա շնորհիվ հայկական դիրքերի տեսանելիության և զենքի համար հասանելիության գոտիներում են հայտնվել ադրբեջանական բանակի ոչ միայն առաջապահ դիրքերը, այլ նաև ենթակառուցվածքները, մատակարարման ուղիները և այլն (տես՝ Razm.info-ի հրապարակած լուսանկարներում)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Եգիպտոսի դեսպանին

15:33 09.04.2025

Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Եգիպտոսի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ […] ...

Հայաստանը Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին անդամակցած 40-րդ երկիրն է

15:27 09.04.2025

Հայաստանը Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին անդամակցած 40-րդ երկիրն է

Եվրոպական միությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության հայտը՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին միանալու վերաբերյալ։ Հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի և կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար` հանգեցնելով տնտեսական սահմանափակումների: Հանձնաժողովի դերն է համակարգել անդամ երկրների գործունեությունը հիվանդության վերահսկման և […] ...

«Ինտերը» հյուրընկալվելիս հաղթել է Մյունխենի «Բավարիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

15:19 09.04.2025

«Ինտերը» հյուրընկալվելիս հաղթել է Մյունխենի «Բավարիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։ «Ինտերից» հաշիվը գեղեցիկ գրոհից հետո 38-րդ րոպեին բացել է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, իսկ պատասխան գոլը 85-րդ րոպեին խփել է 35-ամյա Թոմաս Մյուլերը։ Սիմոնե Ինձագիի թիմը 88-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի գոլի շնորհիվ հաղթել է։ Իտալական թիմի մեկնարկային կազմում էր նաև […] ...

ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը

15:13 09.04.2025

ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը

Հայաստանը պատրաստ է ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Բաքվի պահանջների մասին լրատվամիջոցների հարցմանը: «Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին […] ...

SHANTNEWS

15:00 09.04.2025

SHANTNEWS

  ...

Արսեն Հարությունյանը այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

14:49 09.04.2025

Արսեն Հարությունյանը այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթել էր Ալբանիան ներկայանցող Զելիմխան Աբակարովին։ Հարությունյանը կարիերայում 5-րդ անգամ կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների եզրափակչում։ Նախորդ 4 անգամը նա հաղթել է և Եվրոպայի քառակի չեմպիոն է։ Հայ ըմբիշի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում Տոկիոյի Օլիմպիական […] ...

BACK_TO_TOP