Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք. ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք. ՊԵԿ

10:53 19.12.2023

Պետեկամուտների կոմիտեն ծառայություն մատուցող հարկ վճարողներին տեղեկացնում է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում, ֆիզիկական անձի կողմից իր և ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերը հիմնավոր կհամարվեն և կարող են հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվել, եթե այդ ծախսերի համար դուրս է գրվել ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության 29 հունիսի 2023 թվականի N 1067-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ։

Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար ծառայություն մատուցողը պետք է կատարի հետևյալ քայլերը․

  1. Անհրաժեշտ է մուտք գործել «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգ և լրացնել ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթուղթ։
  2. Հաշվարկային փաստաթղթի ծառայություններ (աշխատանքներ) ստացող անձի տվյալներ հատվածում պետք է նշել «Ֆիզիկական անձ» նշատուփը, որից հետո կհայտնվեն լրացուցիչ դաշտեր։ Այդ դաշտերից անհրաժեշտ է նշել «ՀՀ քաղաքացի» նշատուփը և ընտրել սոցիալական ծախսի տեսակը՝ «առողջության ապահովագրություն (ապահովագրավճար), կրթական ծախս (ուսման վարձ)»։
  3. Այնուհետև անհրաժեշտ է լրացնել հետևյալ տվյալները․

եթե սոցիալական ծախսը կատարվել է հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձի համար, ապա «ծառայություն ստացող» և «սոցիալական ծախս կատարող» հատվածներում պարտադիր պետք է լրացնել հայտարարագիր ներկայացրած քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները։

Եթե սոցիալական ծախսը կատարվել է ընտանիքի անդամի համար, ապա «ծառայություն ստացող» հատվածում պետք է լրացվեն ընտանիքի անդամի տվյալները (ՀԾՀ և անձը հաստատող փաստաթուղթ), իսկ «սոցիալական ծախս կատարող» դաշտում՝ սոցիալական ծախսը կատարած, այսինքն, հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձի տվյալները։ Նշենք, որ ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորվում է ֆիզիկական անձի կողմից հարկ վճարողին ներկայացված փաստաթղթրի հիման վրա (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ):

   4. Լրացված անձնագրային տվյալների ճշտությունը հնարավոր է տեսնել «ստուգել» կոճակի միջոցով։ Եթե անձնագրային տվյալներում լինեն անճշտություններ, ապա համակարգի կողմից կցուցադրվի հաղորդագրություն, և հնարավոր չի լինի դուրս գրել տվյալ հաշվարկային փաստաթուղթը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ Reuters

09:30 28.11.2024

ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ Reuters

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը, չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը։ Ըստ ԱՄՆ պաշտոնական աղբյուրի՝ փաթեթը կներառի հակատանկային զենքեր, անօդաչու թռչող սարքեր, ականներ, Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք։ Զենքը Կիև կտեղափոխվի ԱՄՆ-ի պահեստներից։ Ակնկալվում է, որ ուկրաինական կողմին կտրամադրվեն նաև կասետային […] ...

Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքը

09:22 28.11.2024

Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքը

Չինաստանի Պետական ​​խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկությունները, թե թայվանական ձեռնարկությունները լքում են Չինաստանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ «Ընդհակառակը, վերջերս տարբեր գործողություններ են իրականացվել՝ խթանելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև տնտեսական փոխանակումները, ինչը թայվանցի գործարարների և ընկերությունների համար ավելի հարմար է դարձնում մայրցամաքային Չինաստանի շուկայական հնարավորություններից օգտվելը»,-ասել […] ...

Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al Jazeera

09:12 28.11.2024

Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al Jazeera

Իսրայելական բանակը կռվում է պաղեստինյան դիմադրության ուժերի հետ Հորդանան գետի արեւմտյան ափի մի շարք բնակավայրերի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինցիները կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Նուր Շամս փախստականների ճամբարում, որը գտնվում է հյուսիսային Հորդանան գետի արեւմտյան ափին և Թուլկարմի ծայրամասում։ Հաղորդվում է նաև, որ Պաղեստինի զինյալ խմբավորումների […] ...

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:03 28.11.2024

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, […] ...

Հրդեհ Լեռնավան գյուղում

08:58 28.11.2024

Հրդեհ Լեռնավան գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 05:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնավան գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում (54 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ին

08:50 28.11.2024

«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ին

Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ General Motors-ի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2026 թվականից «Կադիլակ» թիմի` մրցարշավների մասնակցության վերաբերյալ: Ամերիկյան «Կադիլակը» կդառնա Ֆորմուլա-1-ի 11-րդ թիմը: Իդեպ, Ֆորմուլա-1-ի 2026 թվականի մրցաշրջանի մեկնարկում «Կադիլակի» բոլիդների համար շարժիչներ կմատակարարեն ճապոնական «Հոնդան» կամ իտալական «Ֆերարին»: ...

BACK_TO_TOP