Կարևոր է, որ Բաքուն և Երևանը խոսում են միմյանց հետ և համաձայնությունների հասնում. Ջեյմս Օ՛Բրայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Կարևոր է, որ Բաքուն և Երևանը խոսում են միմյանց հետ և համաձայնությունների հասնում. Ջեյմս Օ՛Բրայան

11:34 15.12.2023

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 13-ին պետքարտուղարությունում «Ամերիկայի ձայնի» բյուրոյի ղեկավար Նայք Չինգին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ու կողմերի միջև տեղի ունեցած կալանավորների փոխանակմանը։

Ստորև՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հատվածն է:

«Ամերիկայի ձայն». «Նոր եք վերադարձել Ադրբեջանից։ Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը սահմանին փոխանակեցին գերիներ: Որքանո՞վ է այն նշանակալի [իրադարձություն]»:

Օ՛Բրայեն․ «Կարծում եմ, որ իսկապես կարևորն այն է, որ երկու երկրները խոսում են միմյանց հետ և գործնական համաձայնությունների հասնում: Նրանք անցած շաբաթ հայտարարեցին այս կալանավորվածների ազատ արձակման մասին, իսկ այժմ՝ հենց այս շաբաթ, կալանավորվածներն արդեն տանն են: Նրանք համատեղ հայտարարություն տարածեցին, որն ի ցույց է դնում աջակցություն միմյանց նկատմամբ՝ բազմաթիվ առումներով, ներառյալ [աջակցություն] նրանց միջազգային ձգտումներին, որ [, օրինակ,] Ադրբեջանը հյուրընկալի կլիմայի հարցերով ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը, ինչի իրավունքն այժմ նա ստացավ: Հուսով ենք, դա շահավետ կլինի երկու երկրների համար, ինչպես նաև՝ Հայաստանի միջազգային ձգտումներին: Նման տեսակի աջակցության դրսևորումը՝ երկկողմանի նորմալ հարաբերություններ կառուցելուն ուղղված կարևոր քայլ է: Հուսով ենք, շատ շուտով ականատես կլինենք, որ կողմերը հասնում են խաղաղության համաձայնագրի։ Երկու կողմն էլ հայտարարել է, որ շահագրգռված է այդ անել: Մենք, նաև Եվրամիության մեր գործընկերները և մյուսները պատրաստ ենք օգնել: Կցանկանայինք տեսնել, որ այս ամենը շուտով իր ավարտին է հասել, քանի որ շուտափույթ խաղաղության կնքումը հսկայական օգուտներ կբերի»:

«Ամերիկայի ձայն». «Բաքվում ձեր ունեցած հանդիպումից հետո կբնութագրե՞ք «սովորականի» վերադարձած ԱՄՆ հարաբերությունները Ադրբեջանի հետ: Արդյո՞ք պետքարտուղարությունը կհյուրընկալի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին մինչև այս տարվա վերջ»:

Օ՛Բրայեն․ «Այն, ինչ մենք ասել ենք երկու երկրներին հետևյալն է՝ շատ ուրախ ենք աջակցել նրանց միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը: Արդեն հյուրընկալել ենք երկու արտգործնախարարների միջև խաղաղ բանակցությունների մի քանի փուլ, և այդ նորից կանեինք, եթե կողմերը որոշեին, որ դա կօգնի նրանց խաղաղություն կնքել: Մենք պատրաստ ենք օգնել: Երկու կողմերին էլ խրախուսում ենք հանդիպել, և մինչ այժմ յուրաքանչյուրն ասել է, որ պատրաստ է աշխատել այդ նպատակով»:

«Ամերիկայի ձայն». «Մինչև այս տարվա վե՞րջ․․․»։

Օ՛Բրայեն․ «Այս տարվա համար բավարար ժամանակ չի մնացել, բայց մենք ամեն ինչ կանենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

11:50 28.11.2024

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում դեսպանություն բացելու որոշմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական […] ...

39-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով տարվել է ոստիկանություն

11:45 28.11.2024

39-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով տարվել է ոստիկանություն

Կոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 27-ի ժամը 15-ի սահմաններում Մրգաշեն համայնքում շրջագայության ժամանակ 1-ին փողոցում նկատել են «Հոնդայի» մակնիշի մեքենան, որի վարորդը, համացանցում տարածված տեսանյութի համաձայն, նոյեմբերի 25-ին Երևան-Սևան-Իջևան Մ4 ճանապարհի՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում վարելիս պատուհանից նետել էր ճայթուկներ: Պարեկները «Հոնդայիի» վարորդին՝ Մրգաշեն գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդուն, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են […] ...

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:38 28.11.2024

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Կառավարությունը Էդուարդ Հակոբյանին նշանակեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: ...

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

11:34 28.11.2024

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման […] ...

Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն ինքնակամ ներկայացել են դատարան

11:25 28.11.2024

Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն ինքնակամ ներկայացել են դատարան

Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր ինքնակամ ներկայացել են դատական հերթական նիստին։ Նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստին, նրանք դատարան չէին եկել։ Դատարանը Քոչարյանին, Խաչատուրովին և Օհանյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել։   ...

Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին․ Զախարովա

11:19 28.11.2024

Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին․ Զախարովա

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված իրավիճակը չի փոխվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք բազմիցս մեկնաբանել ենք այդ հարցը, ցավոք, իրավիճակը չի փոխվել: Հայկական կողմը համաձայնություն է տվել հյուպատոսություն բացելու վերաբերյալ, որից հետո ռուսական կողմը էկզեկվատուրա է խնդրել, սպասում ենք պատասխանի։ Թե որն է համապատասխան նյութեր […] ...

BACK_TO_TOP