Մահացել է թուրքական կինոյում մեծ ավանդ ունեցած հայ ռեժիսոր Արամ Գյուլյուզը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+17.09 oC

Մահացել է թուրքական կինոյում մեծ ավանդ ունեցած հայ ռեժիսոր Արամ Գյուլյուզը

17:10 03.09.2018

Ստամբուլում մահացել է թուրքական կինոյում մեծ ավանդ ունեցող, բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Արամ Գյուլյուզը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

87-ամյա հայազգի երախտավորի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:

«Վշտացա՝ իմանալով մեր կինոյի վարպետ Արամ Գյուլյուզի մահվան լուրը: Լուսահոգի վարպետը 1958 թվականից սկսած մեծ ծառայություններ է մատուցել թուրքական կինեմատոգրաֆիային: Ցավակցում եմ նրա ընտանիքին և արվեստագետների համայնքին»,- ասված է Էրսոյի ցավակցական ուղերձում:

Արամ Գյուլյուզը ծնվել է 1931 թ. Պոլսի հայաբնակ Շիշլի թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է Հինդլյանի դպրոցում, ապա՝ Կենտրոնական, նաև Մխիթարյան վարժարաններում։ Բարձրագույն կրթություն ստանալու համար Գյուլյուզը մեկնում է Անգլիա, 4 տարի Լոնդոնում մասնագիտանում էլեկտրոնային և երաժշտական ինդուստրիայի ասպարեզում՝ անընդհատ հետևելով նաև հեռուստատեսային արվեստի դասընթացների։ 1954-55 թթ. Թուրքիայի զինված ուժերում զինծառայության շրջանն անցկացնում Կորեայում։ Այստեղ նրա հանդիպումը հայտնի կինոգործիչ Հալիթ Ռեֆիկի հետ ճակատագրական էր։ Այս հանդիպմանն է նա պարտական կինոյի աշխարհ մուտք գործելու համար։ Վերադառնում է Թուրքիա, պաշտոնավարում անգլիական ավիաուղիներում (British Airways), սակայն շուտով՝ 1958 թ., հիմնադրում է Metro Film-ը՝ թուրքական կինոաշխարհ մտնելով որպես պրոդյուսեր։ Նկարահանում է առաջին թուրք-գերմանական «Ստամբուլյան արկածներ» ֆիլմը՝ օտար և թուրք դերասանների մասնակցությամբ։

Արամը կինոարտադրություն է մտնում նաև գրելով ֆիլմերի սցենարներ, անվանի գործիչների հետ նկարահանում է սերիալներ, որոնց մի մասը կատակերգություններ էին։

Գյուլյուզը շուրջ 140 ֆիլմ է նկարահանել, մոտ 30 ֆիլմի սցենար է հեղինակել և 40 ֆիլմի պրոդյուսեր եղել, աշխատել է թուրքական ամենահայտնի դերասանների հետ։ Արամն ամուսնացած է եղել Գյունուլ անունով թրքուհու հետ, որը բալետի պարուհի էր, 3 զավակի հայր էր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

16:50 29.04.2025

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Այսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

16:44 29.04.2025

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP