ԵՄ-ն կավելացնի իր դիտորդների թիվը Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

ԵՄ-ն կավելացնի իր դիտորդների թիվը Հայաստանում

10:44 12.12.2023

Եվրամիությունը Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելության թիվը 138-ից կհասցնի 209-ի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Դուք գիտեք, որ մենք հիմա աշխատում ենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ուժեղացնելու վրա։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը զգում է մեզ հետ համագործակցությունն ընդլայնելու օգուտները, և մենք պատրաստ ենք դրան դրական արձագանքելու։ Որպես համագործակցության ընդլայնման առաջին քայլ՝ այսօր Արտաքին գործերի խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանում մեր քաղաքացիական առաքելության ավելացմանը՝ գետնի վրա մեր ներկայությունը 138-ից հասցնելով 209-ի։ Սա առաքելության թվականակի կարևոր ավելացում է, ինչպես նաև Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին կայունությունն ավելացնելու ճանապարհ»,- հայտարարել է Բորելը։

Նա նշել է, որ խորհրդի նիստից առաջ մտքերի ոչ պաշտոնական փոխանակում է տեղի ունեցել ԱԳՆ ղեկավարների և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև։

«Հայաստանը օգուտներ է տեսնում Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումից, և մենք պատրաստ ենք դրական արձագանքել»,- ասել է Բորելը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն հանձնառու է շարունակել աջակցությունն այս ջանքերին՝ աշխատելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Առաքելության անձնակազմի թվաքանակի ավելացումը ցույց է տալիս Եվրամիության հանձնաձությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կայունության հարցում։ Ըստ Բորելի՝ այն նաև կարևոր ներդրում է խաղաղության հասնելու ջանքերում:

Փետրվարի 20-ին Եվրամիությունը հայտարարեց Հայաստանում երկու տարով քաղաքացիական առաքելության (EUMA) մեկնարկի մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծարման երեկո՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

13:45 28.11.2024

Մեծարման երեկո՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 և Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակների հոբելյաններին: Հոբելյանական միջոցառումը ուղեկցվել է նաև Պոմպիդու կենտրոնում պահպանվող Երվանդ Քոչարի երկու ստեղծագործությունների ցուցադրությամբ: Միջոցառումն ընթանացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորեն Լե Բոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ք. Ռեյի, Երվանդ Քոչարի […] ...

Վրաստանը ծրագրում է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով

13:36 28.11.2024

Վրաստանը ծրագրում է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով

Վրաստանի իշխանությունները ծրագրում են խաղաղ ճանապարհով վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ «Մեր մյուս հիմնական խնդիրն է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով, իհարկե, այդ նպատակին հասնելը կախված է տարածաշրջանում ընթացող գլոբալ միտումներից և գործընթացներից, մենք իսկապես հուսով ենք, որ այս խնդիրը լիովին կլուծվի»,- ասել է […] ...

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

13:32 28.11.2024

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: 2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 […] ...

Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ

13:24 28.11.2024

Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն կառավարության ծրագիրը խորհրդարանին հաստատման ներկայացնելիս ասել է, որ երկիրը կշարունակի պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ «Մենք կունենանք պրագմատիկ քաղաքականություն, երբ խոսքը վերաբերում է վրաց-ռուսական հարաբերություններին», – ասել է Կոբախիձեն։ Նրա խոսքով, կան «կարմիր գծեր», որոնց Վրաստանը հավատարիմ կմնա։ ...

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

13:17 28.11.2024

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

Պաշտոնական այցով երևանյան պատվիրակության կազմում Լոս Անջելեսում գտնվող Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ Երևանը կարևորում է ցանկացած առաջարկ ու նախագիծ, որոնք ուղղված են քաղաքային միջավայրի բարելավմանն ու հետաքրքիր լուծումներին։ Գլենդելի քաղաքապետի ուղեկցությամբ Պետրոս Պետոյանը ծանոթացել է տրանսպորտի կառավարման […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:11 28.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում […] ...

BACK_TO_TOP