Bloomberg-ը հրապարակել է 2023 թվականի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Bloomberg-ը հրապարակել է 2023 թվականի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

23:08 09.12.2023

ԱՄԷ Ալ Նահյանների իշխող դինաստիան, Walmart խանութների ցանցի հիմնադիր Ուոլթոնների ընտանիքը և Hermes շքեղ ապրանքանիշի սեփականատերերը՝ Հերմես ընտանիքը, դարձել են աշխարհի ամենահարուստ ընտանիքները 2023 թվականին, հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալությունը հրապարակել է այս տարվա ամենահարուստ ընտանիքների վարկանիշը, որում առաջին անգամ հայտնվել է Walmart խանութների ցանցի սեփականատերերի ընտանիքը և Կատարի շեյխերի ու էմիրների իշխող դինաստիան, որը զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Ցուցակը գլխավորում է ԱՄԷ-ի իշխող դինաստիան՝ Ալ Նահյանները, որոնց կարողությունը գնահատվում է 305 միլիարդ դոլար:

«305 միլիարդ դոլարով Աբու Դաբիի Ալ Նահյանները 45 միլիարդ դոլարով գերազանցեցին Ուոլթոններին, ովքեր տիրապետում են Walmart-ին: Հերմես ապրանքանիշի հետևում գտնվող տոհմի վեցերորդ սերունդը, որն ավելացրեց 56 միլիարդ դոլար, դարձավ երրորդ ամենահարուստ ընտանիքը»,- հաղորդում է գործակալությունը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքները 2023 թվականին ավելացրել են 1,5 տրիլիոն դոլար, ինչը 43%-ով գերազանցում է անցյալ տարվա ամենահարուստ ընտանիքների կարողությունը։

Bloomberg-ի վարկանիշային աղյուսակը ներառում է 25 ընտանիք, որոնց թվում են նաև Mars-ի սեփականատերերի ընտանիքները (4-րդ տեղ), Koch Inustries-ը (6-րդ), Սաուդյան Արաբիայի իշխող Ալ Սաուդ դինաստիան (7-րդ) և Chanel-ի վերահսկիչ բաժնետոմսերի սեփականատերերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

15:22 28.11.2024

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում՝ Քահրամանմարաշ նահանգի Գյոքսուն շրջանում, 4,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է milliyet.com.tr կայքը։ Երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կայքի տեղեկատվության համաձայն՝ օջախը գտնվել է 7,1 կմ խորության վրա։ ...

37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել

15:17 28.11.2024

37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024 թվականի նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ նկատելու հանգամանքով պայմանավորված, ապօրինի թմրամիջոց պահելու և […] ...

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք

15:11 28.11.2024

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք

Նոյեմբերի 25-ին, գիշերվա ժամը 2.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Հայրավանք բնակավայրի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդու վարած «Ջիպը»: Ստուգման ընթացքում պարեկները նստելատեղի վրա նկատել են որսորդական հրացան ու փամփուշտներ: Վարորդը հրացանի համար ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր: Այնուհետև պարեկները նկատել են, որ հետևի նստելատեղը խախտված է: Վարորդը նստելատեղի տակից […] ...

SHANTNEWS

15:00 28.11.2024

SHANTNEWS

Թվայնացվում են քաղաքացիությանն առնչվող ծառայությունները

14:58 28.11.2024

Թվայնացվում են քաղաքացիությանն առնչվող ծառայությունները

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 28-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է թվայնացնել քաղաքացիությանն առնչվող ծառայությունները։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ հաշվի առնելով անվտանգային մի […] ...

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա․ Պուտին

14:52 28.11.2024

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա․ Պուտին

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սահմանափակ ձևաչափով նիստում։ «Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել ազգային նշանակության թիրախներին Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում»,- ասել է Պուտինը։ Հիշեցնենք, որ Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության […] ...

BACK_TO_TOP