11:22 08.12.2023
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող մի քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպքը։
Մասնավորապես, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սուրճի, ձեթի, մակարոնի և պարենային այլ ապրանքների առևտրով զբաղվող «Պ.Ֆ.» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, պակաս հարկեր վճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2022 թվականի օգոստոս ամիսը ներառյալ թաքցրել են ընկերության շուրջ 1 130 000 000 ՀՀ դրամի շրջանառությունը, վաճառքներ իրականացնելիս դուրս չեն գրել հարկային հաշիվներ և չեն տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ։
Կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 358 000 000 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։
Նախաքննությամբ ձեռք բերված անհերքելի փաստերի ներքո «Պ.Ֆ.» ՍՊ ընկերության տնօրենն ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը և ամբողջությամբ պետական բյուջե է վերականգնել նախկինում չվճարված հարկի գումարը և հաշվարկված տույժերը, որոնք ընդհանուր կազմել են շուրջ 413․000․000 ՀՀ դրամ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:32 28.11.2024
Եվրոպական խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը հինգ տարով16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին17:14 28.11.2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքումՀամայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Մեծ Մասրիկ բնակավայրի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է ներկայացրել ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների […] ...
17:09 28.11.2024
Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքառաջադրվել [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային […] ...
17:02 28.11.2024
ՀԱՊԿ երկրները Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչ են արելՀԱՊԿ երկրները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և ամբողջ տարածաշրջանում։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հռչակագիրը։ «Մենք խորապես մտահոգված ենք պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ, որը Գազայի հատվածում և Լիբանանում հանգեցրել է ավերիչ հումանիտար ճգնաժամի և զգալի քաղաքացիական զոհերի։ Մենք կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի […] ...
16:56 28.11.2024
Կապահովվի էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների՝ ՀՀ ներմուծման գործընթացըԳործադիրն ընդունել է որոշում՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացն ապահովելու նպատակով։ Որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2025 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում 8000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից՝ ոչ ավելի, քան 5000 հատ քանակով՝ […] ...
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանըՀԱՊԿ երկրների ղեկավարները կտրականապես անընդունելի են համարել նացիստական շարժման ու նրա կամակատարների հերոսացումը։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հայտարարությունը՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Մենք կտրականապես անընդունելի ենք համարում նացիստական շարժման և նրա կամակատարների փառաբանումը, այդ թվում՝ նացիստական անցյալը և նեոնացիզմը փառաբանելու համար հուշարձաններ […] ...
16:45 28.11.2024
Կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր. միջազգային համագործակցությունԳործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև […] ...