ՀԱԷԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել են վարչապետին. նրանք աշխատավարձի բարձրացում են ակնկալում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

ՀԱԷԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել են վարչապետին. նրանք աշխատավարձի բարձրացում են ակնկալում

15:20 03.09.2018

ՀԱԷԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց աշխատավարձի չափը վերանայելու համար: Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ

Հիմք ընդունելով Հայաստանում ստեղծված նոր իրավիճակն ու բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման միտումները, դիմում ենք Ձեզ` հուսալով, որ մեզ համար կենսական կարևորություն ստացած խնդիրը վերջապես լուծում կստանա:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, մեր աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել է 2013 թվականին` այդ բարձրացումները պարբերական դարձնելու խոստումով: Ուղիղ 5 տարի առաջ մեր աշխատավարձի բարձրացման ձեռքբերումը` մենք համարում ենք, որ հին Հայաստանի համար, դա իրոք ձեռքբերում էր, արդյունք էր մեր մի քանի տարի տևած  հետևողական և համառ պայքարի: Քանի որ մենք` ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցներս, մասնագիտական գործունեության հատուկ տեսակ ենք իրականացնում և գործադուլ անելու իրավունք չունենք,  2011 թվականին  որոշեցինք միասնաբար ազատման դիմումներ գրել, որպես պատճառ նշելով ցածր աշխատավարձը: Մեր քայլն այն ժամանակ հանրային հնչեղություն ստացավ, որից որոշ ժամանակ անց ՀԱԷԿ-ում ստուգումներ սկսվեցին, եղան ձերբակալություններ: Մեր բողոքի արդյունքում աշխատավարձը նախ 2011 թվականին բարձրացվեց 10-15 տոկոսով, ապա 2013-ին` 20-25 տոկոս: Ավելին, նախկին կառավարությունը յուրաքանչյուր նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստացել էր աշխատավարձի ամենամյա և պարբերական բարձրացում, ինչը սակայն չպահպանվեց:  Այժմ մեր միջին աշխատավարձը կազմում է 250-300 հազար դրամ, որը վերջին տարիների համատարած գնաճի պայմաններում չի բավարարում մեր ընտանիքների  նվազագույն սոցիալական պահանջների բավարարմանը:

2018 թվականի սկզբին մենք կրկին բարձրացրեցինք աշխատավարձերի բարձրացման հարցը, իսկ մարտ ամսին գրավոր դիմեցինք ՀԱԷԿ-ի տնօրենին: Ի պատասխան մեր բարձրացրած հարցի` մարտի 23-ին ՀԱԷԿ-ում տեղի ունեցած տարեկան ժողովի ժամանակ գլխավոր տնօրենը հայտարարեց, որ աշխատավարձի բարձրացման ֆոնդը (ԱՖՎ) որոշվում է տարիֆային հանձնաժողովի կողմից: Մեզ ասվեց, որ կայանի ղեկավարությունը մի քանի անգամ փորձել է բարձրացնել ԱՖՎ-ն, բայց անարդյունք: Մեզ նաև ասվեց, որ մինչև 2020 թվականն աշխատավարձի բարձրացում հնարավոր չէ ապահովել, քանի որ մենք գտնվում ենք կայանի աշխատանքի երկարացման փուլում: Այդ ժամանակ մենք որոշել էինք նախորդ անգամվա պես ազատման դիմումներ ներկայացնել, սակայն զերծ մնացինք այդ քայլին գնալուց` հաշվի առնելով, որ երկրում հեղափոխական գործընթացներ էին սկսվել և մեր գործողությունը կարող էր ակամայից քաղաքական որակում ստանալ:

Պարոն վարչապետ, 25.05.2018 թվականին ՀԱԷԿ-ում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանի կողմից անցկացրած խորհրդակցության ժամանակ կայանի գլխավոր տնօրենն իր ելույթում նշեց, որ կայանի անվտանգ ու անխափան աշխատանքն ապահովող շատ աշխատակիցներ ցանկանում են տեղափոխվել հարևան երկրների նմանատիպ կայաններ` արժանապատիվ վարձատրություն ստանալու նպատակով: Որակյալ կադրերի հոսք նախկինում ունեցել ենք, կունենանք նաև հետագայում, եթե աշխատավարձի բարձրացման հարցը լուծում չստանա:

Հեղափոխությունից հետո մենք նամակով դիմեցինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա.  Գրիգորյանին, սակայն ստացանք հիասթափեցնող և ոչինչ չասող, այսպես ասած՝ «ցրողական» պատասխան:

Կայանի անվտանգության համար անհրաժեշտ է, որպեսզի անձնակազմն ունենա կայուն հոգեբանական վիճակ և բարձր մասնագիտական  որակավորում: Այսինքն` այդ գործով զբաղվող մասնագետները  սոցիալական հարցերով չպետք է ճնշվեն: Ցավոք, մենք այսօր  աշխատանքի ժամանակ ստիպված ենք մտածել  այլ տեղից գումար վաստակելու, կամ հանգստյան օրերին մեկ այլ տեղ աշխատելու մասին: Մենք ստիպված ենք  հերթափոխից հետո երկրորդ աշխատանք կատարել` դրանից բխող ռիսկերով: Կամ էլ օգտագործելով մեր  բարձր որակավորումը, փորձում ենք  աշխատանքի անցնել  օտարերկրյա կայաններում: Մեզ համար արժանահավատ չեն ֆինանսների բացակայության պատճառաբանությունները և պնդում ենք, որ ցանկության դեպքում այդ միջոցները կգտնվեն, ինչպես որ գտնվեցին մի քանի տարի առաջ:

Պարոն վարչապետ, ակնկալում ենք Ձեր միջամտությունը, հակառակ դեպքում մենք կհայտնվենք անելանելի վիճակում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP