13:27 06.12.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էլ Դին Մուստաֆայի հետ:
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ոլորտային ծրագրերն ու նպատակները, ինչպես նաև իրականացվող աշխատանքները:
Նախարար Մոհամեդ Սալահը, ողջունելով նախարար Խաչատրյանին և հայկական պատվիրակությանը, կարևորել է երկկողմ հարաբերություններում արձանագրված ուշագրավ զարգացումը՝ քաղաքական ղեկավարության աջակցությամբ, ընդգծելով նախագահ Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի այցը, նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությունը Կլիմայի փոփոխության համաժողովին (COP27՝), որն անցկացվել է 2022թ.Շարմ Էլ-Շեյխում։
Կողմերը կարևորել են հայ-եգիպտական բարեկամական և բարձր մակարդակի հարաբերությունները, խոսել ռազմարդյունաբերության ոլորտներում առկա համագործակցության հեռանկարների մասին։
Ռոբերտ Խաչատրյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցելու եգիպտական կողմի հետ ռազմարդյունաբերության, արտադրության ոլորտներում, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակման գործում՝ ի շահ երկու երկրների զարգացման նպատակների՝ առանձնապես ընդգծելով հայ-եգիպտական պատմական և ամուր բարեկամությունը:
Հանդիպման ավարտին կողմերը համաձայնություն են ձեռք բերել մասնագետների փոխադարձ այցեր կազմակերպել՝ բացահայտելու երկու երկրների տեխնոլոգիական և արտադրական կարողությունները, մշակելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ:
Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարարն այցելել է «ԷԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի հայկական տաղավար, ծանոթացել ներկայացված ռազմական ցուցանմուշներին:
11:10 14.04.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների աջակցությունըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության («ԹՊԻՀ») գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերը և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը: Ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների […] ...
10:49 14.04.2025
Կիևը վստահեցնում է, որ պատրաստ է ԱՄՆ-ից գնել 10 Patriot համակարգ 15 միլիարդ դոլարովՈւկրաինան պատրաստ է վճարել 15 միլիարդ դոլար՝ 10 Patriot զենիթահրթիռային համակարգերի համար, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է վաճառել համակարգերը։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Մենք պատրաստ ենք գնել և մեզ անհրաժեշտ է առնվազն 10 Patriot համակարգ որոշ քաղաքների համար, իսկ դա 15 միլիարդ դոլար արժե: Մենք պատրաստ ենք վճարել այս 15 միլիարդ դոլարը, մենք կգտնենք […] ...
10:34 14.04.2025
ԵՄ-ն լրացուցիչ 1,6 միլիարդ եվրո կհատկացնի ՊաղեստինինԵվրամիությունը երկուշաբթի օրը կհայտարարի լրացուցիչ 1,6 միլիարդ եվրոյի աջակցություն Պաղեստինին: Այս մասին Financial Times թերթին ասել է Միջերկրական ծովի եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցան։ Նրա խոսքով, Եվրոպան մտադիր է հատկացնել 1,2 միլիարդ եվրոյի դրամաշնորհներ, ինչպես նաև 400 միլիոն եվրո վարկեր Եվրոպական ներդրումային բանկից և Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամից Պաղեստինի ազգային իշխանությանը: Շուիցան նշել է, որ 620 միլիոն […] ...
10:23 14.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 14-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․74 դրամ: ...
10:00 14.04.2025
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունների թեկնածուների թվում ենԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրի և արտադրության հարցերով ավագ խորհրդական Պիտեր Նավարոն նշել է մի քանի երկրների անուններ, որոնք ԱՄՆ-ի հետ ներկրման մաքսատուրքերի շուրջ բանակցությունների թեկնածու են, այդ թվում՝ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան։ Խորհրդականը NBC News-ին ասել է, որ ԵՄ երկրները, ինչպես նաև Բրիտանիան, Իսրայելը, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Ճապոնիան, ներառված են ցուցակում, որոնք ցանկանում […] ...
09:50 14.04.2025
Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի մայրաքաղաք Նայպիտավ քաղաքից 10 կմ դեպի արեւմուտք։ Այս մասին հայտնել է Թաիլանդի օդերեւութաբանական վարչությունը։ Դրա տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է ապրիլի 13-ին՝ տեղական ժամանակով 03:02-ին, իսկ աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրի տարբեր հատվածներում 3,4-ից 3,9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...