Ապօրինի թմրաշրջանառության դեմ Քրեական ոստիկանության հետևողական պայքարի հերթական արդյունքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Ապօրինի թմրաշրջանառության դեմ Քրեական ոստիկանության հետևողական պայքարի հերթական արդյունքը

10:42 05.12.2023

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Երևանի բնակիչներ 20-ամյա մի աղջիկ և 24-ամյա մի երիտասարդ Տելեգրամ հավելվածի միջոցով զբաղվում են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ: ՔՈԳՎ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով և համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, նոյեմբերի 27-ին Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել նրանց: Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է էլեկտրական ծխամորճ՝ 1 միլիլիտր հաշիշի յուղի նմանվող հեղուկ զանգվածով:
Ձերբակալվածները հայտնել են, որ Տելեգրամ հավելվածում գրանցված մի քանի էջերի միջոցով զբաղվում են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ: Հայտնել են նաև, որ իրենց փաստացի բնակության հասցեում ունեն մարիխուանա, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կան վաճառքի համար նախատեսված մարիխուանայի կահավորված թաքստոցներ, որոնք պատրաստ են ներկայացնել:
20-ամյա աղջիկն ու 24-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրանց բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են կպչուն ժապավենով փաթեթավորված ընդհանուր 54,23 գրամ մարիխուանա, ծխախոտի 37 գլանակ, որոնցում ընդհանուր 32,33 գրամ մարիխուանա էր, 23,71 գրամ հաշիշ, 54,38 գրամ մարիխուանա, 330 զիպ փականով պոլիէթիլենային տոպրակներ, կպչուն ժապավեն և էլեկտրական կշեռք: Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը 164,65 գրամ էր:
Դեկտեմբերի 1-ին, նախաձեռնված վարույթի շրջանակներում, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարված դեպքերի վայրերի զննությամբ հայտնաբերվել է 28 կպչուն ժապավեններով փաթեթավորված՝ ընդհանուր 88,63 գրամ մարիխուանա:
20-ամյա աղջիկն ու 24-ամյա երիտասարդը կալանավորվել են։
Ապօրինի թմրաշրջանառությունն ու թմրամոլությունը չարիք են, և դրանց դեմ մշտապես հետևողական ու անզիջում պայքար է տարվում ամբողջ աշխարհում: Չարիքի դեմ անզիջում ու հետևողական է նաև մեր երկրի իրավապահների պայքարը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:16 28.11.2024

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալ

20:08 28.11.2024

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու: Նախարարի տեղակալը նշել է, 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ […] ...

SHANTNEWS

20:00 28.11.2024

SHANTNEWS

Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

19:57 28.11.2024

Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝ Մոլդովայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մեր հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Լառա Կազանչյան, իսկ տանտերերից հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ պատասխանել է Վերոնիկա Կոժուհարին՝ 1։1։ Կանանց […] ...

Հրապարակվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը

19:53 28.11.2024

Հրապարակվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել

19:49 28.11.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-ից 6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-18:00, Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք), դեկտեմբերի 5-ին, ժամը 10:00-12:00, […] ...

BACK_TO_TOP