Հայաստանը հաստատակամ է իր հավակնոտ նպատակներին հասնելու հարցում. Վահագն Խաչատուրյանի ելույթը Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC

Հայաստանը հաստատակամ է իր հավակնոտ նպատակներին հասնելու հարցում. Վահագն Խաչատուրյանի ելույթը Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովում

21:16 01.12.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովում:

«Պարո՛ն նախագահող,
Ձե՛րդ Գերազանցություններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ցանկանում եմ շնորհավորել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Ն.Վ. շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին և ԱՄԷ կառավարությանը՝ COP28-ի հիանալի կազմակերպման կապակցությամբ։
Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիր, և Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի նիստերը մեզ հիշեցնում են նրա նկատմամբ ամբողջական մոտեցման անհրաժեշտության մասին ավելի կանաչ, ավելի կայուն, խաղաղ և առողջ ապագայի համար:

2015թ. մենք պատմական քայլ կատարեցինք՝ ընդունելով Փարիզյան համաձայնագիրը: Այնուամենայնիվ, ինչպես նշված է Կլիմայի փոփոխությամբ զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի վերջին զեկույցում, մենք բավականին հետ ենք մնացել Փարիզի նպատակների իրագործման ուղենշային գործընթացներից։ Դրա պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ տնտեսությունների շարունակական կախվածությունը հանածո վառելիքից։

Ակնհայտ է, որ մենք չենք կարող շարունակել առաջ շարժվել էներգիայի արտադրության համար ածխաջրածինների ավելորդ և անկայուն շահագործման ճանապարհով: Հանածո վառելիքի պահանջարկի աստիճանաբար նվազեցումը հրամայական է: Կլիմայի փոփոխության մեղմացման մեր հավակնությունները իրագործելու համար մենք պետք է կառուցենք այնպիսի էներգետիկ համակարգեր, որոնք առավել չեզոք են ածխածնի արտանետման առումով և քիչ կախված հանածո վառելիքից:

Անհրաժեշտ լուծումներն առկա են։ Մենք պետք է արագացնենք գիտությունը և ամրապնդենք վերջին տասնամյակի դրական զարգացումները՝ կրկնապատկելով և եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է բավարար կլիմայական ֆինանսավորում, ընդ որում «Կորուստների և վնասների» հիմնադրամը լինելով նման ֆինանսավորման անկյունաքարը:

Հարգելի՛ ներկաներ,
Որպես լեռնային զարգացող երկիր՝ Հայաստանն այս ոլորտում բախվում է բազմաթիվ մարտահրավերների։ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում կլիմայի տաքացման մակարդակը կարող է լինել գլոբալ տաքացման միջին մակարդակից զգալի բարձր՝ մինչև 2090-ական թթ. հասնելով մինչև 4,7° աստիճանի: Սա Հայաստանին դասում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենախոցելի երկրների շարքում:

Պարո՛ն նախագահող,
Չնայած մարդասիրական լուրջ մարտահրավերներին և արտաքին անվտանգության սպառնալիքներին` Հայաստանը նախաձեռնողական միջոցներ է ձեռնարկում Փարիզյան համաձայնագրի խոստումները կատարելու համար՝ կիրառելով ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական լուծումներ, որոնք ներառում են հասարակության բոլոր շերտերին։
2021թ. Հայաստանը հռչակեց 2020թ.-ից հետո կլիմայական իր հանձնառություններն՝ Ազգային մակարդակով սահմանված գործողություններ, որոնք ենթադրում են մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումների կրճատում 40%-ով: Վերջերս մենք մշակեցինք Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություններ (LT-LEDS), որոնք կառաջնորդեն մեզ դեպի ածխածնային չեզոքություն: Մեր կլիմայական հավակնությունները մեծամասամբ խարսխված են ածխածնային տեսանկյունից չեզոք էներգիայի անցման վրա: Մինչև 2030թ. մենք նպատակ ունենք ապահովել արևային էներգիայի 15% մասնաբաժին մեր ընդհանուր էներգիայի արտադրության մեջ: Հայաստանը հաստատապես կարծում է, որ կլիմայական մեր պարտավորությունների կատարումը կարող է իրականացվել միջուկային էներգիայի երկարաժամկետ և կայուն օգտագործման միջոցով, որպես ածխածնային տեսանկյունից չեզոք էներգիայի աղբյուր, և մենք բարձր ենք գնահատում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ջանքերն այս ուղղությամբ։
Հայաստանը հաստատակամ է իր հավակնոտ նպատակներին հասնելու և հաջորդ սերնդի համար մաքուր ու կայուն ապագա ապահովելու հարցում: Մենք պատրաստ ենք հետագայում էլ նպաստել այդ նպատակով գլոբալ ջանքերին:
Շնորհակալություն »։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

23:28 28.11.2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

Թբիլիսիում խորհրդարանի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրենսդիր շենքի երկու կողմերում ծեծկռտուք է տեղի ունենում իրավապահների հետ։ Ոստիկանությունը փորձում է դուրս մղել ցուցարարներին, ովքեր ցանկանում են հասնել խորհրդարանի ծառայողական մուտքերին։ Իրավապահները ստիպված արցունքաբեր գազ  են կիրառել։ Ձերբակալություններ դեռևս չեն գրանցվել։ ...

BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial Times

23:20 28.11.2024

BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial Times

Ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը, որն աշխարհում խոշորագույնն է կառավարվող ակտիվներով, համաձայնություն է ձեռք բերել գնելու ավելի փոքր մրցակից HPS Investment Partners-ը, որը մասնագիտացած է այլընտրանքային ներդրումների մեջ: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով գործին ծանոթ չորս աղբյուրների։ Գործարքի պայմանները մանրամասնող պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել Գոհաբանության տոնից անմիջապես հետո, որը նշվում է ԱՄՆ-ում […] ...

Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համար

23:12 28.11.2024

Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համար

Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Դիվանագետին բողոք է ներկայացվել՝ կապված այն բանի հետ, որ երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահման ու շփվել այնտեղ ծառայություն իրականացնող եվրոպացի դիտորդների հետ: Ի՞նչն է այստեղ զայրացնում Բաքվին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Անջեյ Դուդան այցելել էր Երասխ և եվրոպական […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները

23:04 28.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները

Իսրայելի զինվորականները հայտարարել են երկրի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները հանելու մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 5-ից 2 հազարից ոչ ավելի մարդ կարող էր մասնակցել այս տարածքներում զանգվածային միջոցառումներին՝ Լիբանանից եկող հրթիռային հարվածների սպառնալիքի պատճառով։ Նոյեմբերի 27-ի առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև […] ...

BACK_TO_TOP