17:37 21.03.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատաքննությունն ավարտվեց ամբաստանյալների հայտարարություններով: Սովորաբար նախագահող դատավորը հիշեցնում է, որ հայտարարությունները պետք է լինեն հետազոտված ապացույցների վերաբերյալ: Սակայն ամբաստանյալների հայտարարություները, որպես կանոն, դուրս են գալիս այդ շրջանակից և վերածվում են հեղափոխության կոչերի, քաղաքական հայտարարությունների ու իշխանության հասցեին ուղղված վիրավորանքների: Այսօր, բնականաբար, հայտարարություններ արվեցին նաև Ժիրայր Սեֆիլյանի՝ նախօրեին հնչած դատավճռի մասին: Առաջինը խոսեց ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը: Նա նախ շնորհավորեց բոլորին մարտի 21-ի գիշերահավասարի առթիվ, հետո ասաց, որ «դատարանում այսօր հետազոտված ապացույցները հեղափոխության բաց դասագիրք էին»:
«Հիմնադիր Խորհրդարանի» առաջնորդ ժիրայր Սեֆիլյանի դատավճռի մասին հայտարարություն արեց նաև Պավլիկ Մանուկյանը: Նա ասաց, որ դա «հաշվեհարդար» էր, ոչ թե դատավճիռ»:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ՊՊԾ գունդը գրաված 10 ամբաստանյալների գործը: Ամբաստանյալի աթոռին են նստած Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանն ու Էդվարդ Գրիգորյանը:
Այսօրվա դատաքննության համարյա ավարտին դատավոր Մեսրոպ Մակյանը դատական սանկցիա կիրառեց Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Նրանք հեռացվեցին դահլիճից մինչև նիստի ավարտը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...