44-օրյա պատերազմի ընթացքում գումարտակի հրամանատարի տեղակալը լքել է մարտադաշտը, դասակների հրամանատարները հրաժարվել են կատարել զինծառայության պարտականությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
11:34:58
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+10.09 oC

44-օրյա պատերազմի ընթացքում գումարտակի հրամանատարի տեղակալը լքել է մարտադաշտը, դասակների հրամանատարները հրաժարվել են կատարել զինծառայության պարտականությունները

12:31 28.11.2023

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են 44-օրյա պատերազմի ընթացքում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած սպայական կազմի մի շարք զինծառայողների կողմից առերևույթ հանցանքներ կատարելու դեպքերի հանգամանքներ:

Մասնավորապես՝ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Ա.Ս.-ն, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 06:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, ՊԲ զորամասի պաշտպանության շրջանի «Մարջանլու-Նյուզգեր» բնագծում գումարտակի կազմում մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտը:

2023թ․ նոյեմբերի 21-ին որոշում է կայացվել ՝ Ա.Ս․-ի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Բացի այդ, ՀՀ ՊՆ նույն զորամասի հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վ․Տ․-ն ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 2-ին, ժամը 02:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նույն զորամասի հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռ.Ղ.-ն նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պաշտպանության շրջանի «Մարջանլու-Նյուզգեր» բնագծում գումարտակի կազմում մարտական խնդրի կատարման ընթացքում հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որոնք զուգորդվել են նրանց կողմից դրանց դադարեցմամբ:

Որոշում է կայացվել Վ.Տ․-ի և Ռ․Ղ․-ի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 3-րդ մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Վերոնշյալ երեք անձինք ձերբակալվել են, և նրանց ներկայացվել է մեղադրանք։ Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջազգային IDEA-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում

15:30 15.04.2025

Միջազգային IDEA-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում

Միջազգային IDEA-ի Եվրոպայի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Սամ վան դեր Շտակը և ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն ապրիլի 15-ին հյուրընկալվել են ԿԸՀ վարչական շենքում: Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը: IDEA-ի ներկայացուցիչները հաղորդել են ԿԸՀ-ի հետ հնարավոր համագործակցության ցանկության մասին: ԿԸՀ անդամներն ի պատասխան հայտնել են համագործակցության շուրջ իրենց պատրաստակամության […] ...

Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը սրում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ․ Նարիշկին

15:17 15.04.2025

Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը սրում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ․ Նարիշկին

Ռուսաստանը և Բելառուսը տեսնում են ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճ իրենց սահմանների մոտ, եվրոպական երկրները բարձրացնում են նաև Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը, ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նա վստահեցրել է, որ իրենք պատրաստ են քայլեր ձեռնարկել սպառնալիքները կանխելու համար։ «Մենք (Ռուսաստանը և Բելառուսը) տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվության աճ մեր սահմանին: […] ...

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ Պեսկով

15:09 15.04.2025

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ Պեսկով

Մոսկվան և Վաշինգտոնն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար, բայց չպետք է ակնկալել անհապաղ արդյունքներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինտենսիվ աշխատանք է տարվում: Իհարկե, խաղաղ նախաձեռնությունների որոնումն այնքան բարդ հարց է, որ անհապաղ արդյունքներ ակնկալել դժվար թե հնարավոր լինի»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ ...

SHANTNEWS

15:00 15.04.2025

SHANTNEWS

Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահ

14:51 15.04.2025

Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահ

Ազգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ

14:41 15.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ […] ...

BACK_TO_TOP