Թուրքիայում եղանակային վատ պայմանների հետևանքով երկու քաղաքացի է զոհվել, ևս տասը վիրավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--3.91 oC

Թուրքիայում եղանակային վատ պայմանների հետևանքով երկու քաղաքացի է զոհվել, ևս տասը վիրավորվել է

21:13 26.11.2023

Թուրքիայում երկու մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել երկրում փոթորիկների և հորդառատ անձրևների հետևանքով, կիրակի օրը հայտնել է աղետների կառավարման մարմինը (AFAD):

Նախավերջին «նարնջագույն» սպառնալիքի մակարդակը Թուրքիայի իշխանությունները հայտարարել են կիրակի օրը 81 նահանգներից 47-ում, իսկ եւս 29 նահանգներում «դեղին» մակարդակ հայտարարվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Թուրքիայի արեւմուտքում գտնվող Իզմիրում փոթորկի պատճառով ծովը դուրս է եկել ափերից եւ հեղեղել մի քանի շրջաններ։

Ստամբուլում ջերմաստիճանն իջել է միանգամից 10 աստիճանով՝ պլյուս 8-ի, իսկ մի շարք շրջաններում անձրեւ է տեղում։

Աղետը չի խնայել Անթալիայի հանգստավայրը. հանգստավայրի շատ շրջաններում արմատախիլ են եղել ծառեր, վնասվել են մեքենաներ և խանութներ, իսկ Քեփեզի շրջանում ջրանցքները դուրս են եկել ափերից:

Ըստ AFAD-ի, եղանակային վատ պայմանների պատճառով թեժ գծի հետ կապ է հաստատվել գրեթե 1,5 հազար անգամ, առավելապես Իզմիրից։

«Սինոպում, քամու հետևանքով կառույցների փլուզման հետևանքով, փլատակների տակ քաղաքացի է մահացել: Կոնյա նահանգում հորդառատ անձրեւից մի խումբ քաղաքացիներ թաքնվել են գոմում, տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով. մեկ մարդ մահացել է, ևս չորսը հոսպիտալացվել են»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Չորս զինվորներ վիրավորվել են նաև Անկարայի նահանգում փոթորկի հետևանքով իրենց զորանոցում ապակու կոտրվելու հետևանքով, իսկ Գիրեսուն նահանգում տանիքի ընկնելու հետևանքով երկու մարդ վիրավորվել է։

Գերատեսչությունը նշում է, որ իրենց հաջողվել է փրկել 198 քաղաքացու, իսկ աղետի հետեւանքների վերացման աշխատանքներում ներգրավվել է 918 աշխատակից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP