16:10 21.03.2018
«Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի և դրանից բխող 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ նախագահականում տեղի է ունեցել խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Վարչապետի, «Թվային Հայաստան» հիմնադրամի, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին նախագահին ներկայացվել են թվային փոխակերպման հիմնական սկզբունքները և ռազմավարական շրջանակը, միջազգային հաջողված փորձը, թվային փոխակերպման իրականացման համար անհրաժեշտ ծրագրերը, փոխգործելիության հարթակի ստեղծման և ապահովման անհրաժեշտությունը, ժամանակակից աշխարհում գործող թվային համակարգով մատուցվող ծառայությունների արդյունավետությունը: Զեկուցվել են նաև այն դրական արդյունքները, որոնց հասնում են երկրները թվային փոխակերպման արդյունքում` կառավարման արդյունավետության, ֆինանսավորման հասցեականության, ծառայությունների որակի, հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում և ծախսերի ու ժամանակի խնայողություն:
«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել են թվային փոխակերպման իրականացման փուլերի, երկրի տնտեսության, հանրային կառավարման ոլորտների և հասարակության վրա ազդեցության, 2018 թվականի առաջնահերթ ծրագրերի, ակնկալվող արդյունքների մասին:
Հանրապետության նախագահը կարևորել է այս գործընթացը և ընդգծել, որ անհրաժեշտ է մինչ այժմ իրականացված աշխատանքը, ներկայացված առաջարկներն ու գաղափարները ամփոփել և ունենալ իրատեսական ծրագիր հստակ ժամկետներով, ֆինանսական հիմնավորումներով և պատասխանատուներով:
«Կարծում եմ, որ բոլորս վաղուց արդեն համոզվել ենք, որ կառավարման արդյունավետության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, մեր գործունեության թափանցիկությունը, հաշվետվողականությունն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհը թվային տեխնոլոգիաների ներդրումն է: Մենք՝ որպես պետություն, մոտ քսան տարի է այս խնդիրների մասին խոսում ենք, դրանով զբաղվում ենք, բայց երբեք չենք ունեցել որոշակի ծրագիր, ուստի, չենք ունեցել նաև կոնկրետ կառույց, որը պետք է պատասխանատվություն կրի, համակարգի և աշխատանքներն առաջ տանի: Կարծում եմ, որ «Թվային Հայաստան» հիմնադրամն այս խնդիրները պետք է լուծի: Արդեն ունենք նախնական ծրագիր, ունենք գաղափարներ, և լավ կլինի, որ այդ գաղափարները հիմնավոր քննարկենք, ունենանք ծրագիր, որը իրատեսական կլինի իր ժամկետներով, ծախսերով և այլն, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո հավաքվենք և տեսնենք, թե ինչ ենք կարողացել անել: Վստահ եմ՝ ծախսերը, որ ուղղվել են դրանց իրականացմանը, ամբողջովին ծածկվելու են այն խնայողություններով, որ բերելու են այս ծառայությունները: Անշուշտ, նաև ֆինանսավորման հասցեականությունն է բարձրանալու: Ընդհանրապես կյանքի որակի փոփոխման մեջ թվային համակարգերի ներդրումն էական դերակատարություն է ունենալու»,- ընդգծել է հանրապետության նախագահը:
16:57 13.04.2025
Հրդեհ Էջմիածին քաղաքում16:13 13.04.2025
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին16:57 13.04.2025
Հրդեհ Էջմիածին քաղաքումԱպրիլի 13-ին, ժամը 12:29-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի տներից մեկին կից այրվում է շոգեբաղնիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Նարեկացու փողոցի տներից մեկի բակում գտնվող շոգեբաղնիքում (մոտ […] ...
16:33 13.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...
16:22 13.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
16:13 13.04.2025
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերինՀանրապետության տարածքում` ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 14-16-ը շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ: Ապրիլի 13-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 17-18-ն աստիճանաբար կբարձրանա […] ...
15:52 13.04.2025
Դեռահասը մշակել է հավելված, որը կարող է վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի հիվանդություններըԱՄՆ-ում մի դեռահաս մշակել է արհեստական ինտելեկտով աշխատող հավելված, որը կարող է վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի հիվանդությունները, հաղորդում է Oddity Central-ը։ Դալլասից 14-ամյա դեռահաս Սիդհարթ Նանդյալան մշակել է սրտի հիվանդությունների ախտորոշման նորարարական հավելված: Նրա մշակած ծրագիրը, որը կոչվում է Circadian AI, ունակ է ընդամենը յոթ վայրկյանում հայտնաբերել սրտանոթային պաթոլոգիաների առկայությունը՝ վերլուծելով սմարթֆոնի միկրոֆոնի միջոցով ձայնագրված […] ...
15:26 13.04.2025
Օվկիանոսում հայտնաբերվել են սնկեր, որոնք կարող են «ուտել» պլաստիկըՀավայան կղզիների համալսարանի հետազոտողները փայտը քայքայող ծովային սնկերին սովորեցրել են «ուտել» պլաստիկ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Mycologia ամսագրում։ Գիտնականների կարծիքով՝ պլաստիկ թափոնների խնդիրը դառնում է գլոբալ բնապահպանական ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Խնդիրը հատկապես սուր է օվկիանոսների համար. ամեն տարի ջրավազան հայտնվող պլաստիկի քանակը համարժեք է 625 հազար աղբատար մեքենաների։ Պլաստիկն ամբողջությամբ չի քայքայվում, այլ վերածվում է […] ...