19:26 23.11.2023
Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծում է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» զեկույցը:
Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմամբ հայերի էթնիկ զտում է իրականացրել՝ իրենց պապենական հողից: Շուրջ 10 օրվա ընթացքում ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից ու ապաստան գտել Հայաստանում:
2020 և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։
«Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսները ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»,-նշված է զեկույցում:
Զեկույցը հիշեցրել է, որ ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազի՝ Լեռնային Ղարաբաղի 300 նախկին ղեկավարներ «հետախուզման մեջ են»՝ պատերազմների ընթացքում կատարված ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար։ Այդ ղեկավարներից 8-ը կալանավորվել են, տեսախցիկների առաջ նվաստացվել և տեղափոխվել Բաքվի բանտեր:
Անդրադառնալով պատանդներին՝ հիշեցրել են, որ 2020 թվականից ի վեր նաև անհայտ թվով հայ խաղաղ բնակիչներ են գերեվարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, նաև Հայաստանի սահմաններում։
Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա ըստ զեկույցի՝ 36 հայ ռազմագերի շարունակում է մնալ ադրբեջանական բանտերում: Այնինչ, ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ բոլոր գերիները պետք է ազատ արձակվեին:
Զեկույցը շեշտում է՝ այժմ, երբ երկու պատերազմներն էլ ավարտվել են, բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն Ժնևի կոնվենցիաների համաձայն: Ռազմագերիների մեծ մասը գերեվարվել է 2020 թվականի պաշտոնական հրադադարից մեկ ամիս անց Խծաբերդի տարածքում։
«Քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները, որոնցից մի քանիսը ապօրինաբար դատապարտվել են Ադրբեջանում երկարաժամկետ ազատազրկման, պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն և առնվազն որպես վստահության ամրապնդման միջոց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները կարողանան արդյունք տալ: Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ԵՄ միջնորդները, ինչպես նաև մյուսները, պարտավոր են հորդորել Ադրբեջանին՝ անվերապահորեն և անհապաղ ազատել նրանց»,-ասված է զեկույցում:
Զեկույցում անվանական ներկայացված են բոլոր գերիները՝ այդ թվում ԼՂ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Բաբայանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը, նաև գերեվարված քաղաքացիական անձինք, զինվորականներ:
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...