Ի՞նչն է Հայաստան բերում իրանցիներին, և ինչպե՞ս են նրանց այստեղ ընդունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Ի՞նչն է Հայաստան բերում իրանցիներին, և ինչպե՞ս են նրանց այստեղ ընդունում

15:56 21.03.2018

«Անցած տարի եղել են դեպքեր, որ խանութներում ճանապարհ չէին տվել իրանցի զբոսաշրջիկներին, բայց տարեցտարի Հայաստանում իրանցի զբոսաշրջիկներին ավելի լավ են վերաբերվում: Կարող եմ ասել, որ տաքսիստների մասով դա վերացած է, մարդիկ գիտեն, որ դա իրենց գումար աշխատելու միջոցն է, լավ են վերաբերվում»,- Նովրուզի թեմայով այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Տաթև» զբոսաշրջային ընկերության տնօրեն, իրանահայ Առլեն Դավուդյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանի խոսքերով՝ չպետք է որոշ մարդկանց վերաբերմունքը ընդհանրացնել, բացի այդ, ժամանակի ընթացքում նաև այդ խնդիրը կլուծվի:

«Մենք պետք է սովորենք, մենք պետք է ընտելանանք այն բանին, որ պետք է ունենանք հյուրեր, հարցը բացարձակ ո՛չ կրոնական, ո՛չ ազգային բնույթ է կրում, ուղղակի պետք է ընտելանանք հյուրերի այս քանակին: Վերջին տարիներին ունեցել ենք 1 մլն զբոսաշրջիկի աճ, պետք է դրան ընտելանալ»,- հավելել է Գոհար Ալոյանը:

Առլեն Դավուդյանի համոզմամբ՝ վերաբերմունքի հետ կապված խնդիրներ են առաջանում, քանի որ մեզ համար դեռ շարունակում է խորթ մնալ գլխաշորի առկայությունը, բայցի այդ, եթե ռուսների ու եվրոպացիների դեպքում ապրելակերպով մոտ ենք, ապա իրանցիներից շատ տարբեր ենք: Առլեն Դավուդյանի կարծիքով՝ նույն խնդիրը կարող է առաջանալ Հայաստանում նաև արաբների այցելությունների պարագայում:

Ինչ վերաբերում է հարցերին, թե ինչու են իրանցիները նախընտրում Հայաստանը, ուր են գնում և ինչպես են անցկացնում իրենց ժամանակը, նա պատասխանեց, որ իրանցիներն իրենց այստեղ «հանգիստ են զգում»:

«Նախ՝ ճանապարհն է կարճ, ցամաքով գալու համար երթևեկությունն ավելի հեշտացել է, սահմանում վիզային ռեժիմն է վերացվել: Ձևակերպումները ժամանակ ու համբերություն չեն խլում: Քաղաքում են սիրում լինել, շատ դուրս չեն գալիս: Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր և Սևան: Այնտեղ չեն մնում, գնում են, հաց են ուտում և գալիս: Մեկ օր Էջմիածին են գնում: Ուտելիքներից առանձնապես դժգոհ չեն: Սննդակարգն առանձնապես տարբեր չէ, իրենք մի քիչ բրնձով ուտելիքներ են ավելի շատ ուտում, մեզ պես աղի ու թթու»:

Հայտնի է, որ իրանցիները Հայաստան են գալիս նաև առանց գլխաշոր շրջելու, ալկոհոլային խմիչքներ խմելու, զվարճանքի կետրոններում ժամանակ անցկացնելու համար, ինչն իրենց երկրում արգելվում է:

Հիշեցնենք, որ այս տարի Նովրուզի օրերին իրանցի զբոսաշրջիկների հարցերին պատասխանելու համար Հայաստանում  թեժ գիծ է գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

BACK_TO_TOP