14:36 21.03.2018
Խորհրդարանը փակ՝ գաղտնի քվեարկությամբ ՍԴ նախագահ է ընտրել ԱԺ պետաիրավական և ՄԻՊ հարցերի հանձնաժողովի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանին: Քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
«Քվեատուփում առկա է եղել 93 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել 2-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 64, դեմ՝ 27: Այսպիսով՝ ՍԴ նախագահ է նշանակվում Հրայր Թովմասյանը»,- հայտարարել է Մելիքյանը:
Շնորհակալություն հայտնելով նախկին գործընկերներին վստահության համար՝ Հրայր Թովմասյանը խոստացավ լինել և՛ լավ Սահմանադրական դատարանի նախագահ, և՛ Սահմանադրական դատարանի լավ նախագահ: Նա մեջբերում արեց «Որոգայթ փառաց»-ից՝ նշելով, թե «այն ժամանակ, երբ հայ ազգն ապրել է օրինականությամբ և կարգուկանոնով, եղել է ազատ ու երջանիկ»: Նրա պնդմամբ՝ այս խոսքերն իրենց արդիականությունը պահպանում են նաև այսօր, ու վստահեցրել է գործընկերներին, որ ամեն ինչ կանի, որպեսզի հայ ազգը լինի «ազատ և երջանիկ»:
Խորհրդարանի միջանցքում ՍԴ նորընտիր նախագահին սպասող լրագրողների խմբին Հրայր Թովմասյանը պատասխանել է.
«Որևէ հարցի չեմ պատասխանի, որոշ ժամանակ հետո գուցե կմտածեմ մեկ հանդիպում կազմակերպելու մասին»:
Մի քանի անգամ կրկնելով, թե որևէ հարցի չի պատասխանի՝ Հրայր Թովմասյանը փորձեց հեռանալ տարածքից:
Լրագրողների հարցապնդմանը, թե ինչու շտապեցին քվեարկությունը կազմակերպել, և արդյոք Հրայր Թովմասյանը չի կարծում, որ օրենքի խախտմամբ է ՍԴ նախագահ նշանակվել, Հրայր Թովմասյանը արձագանքել է՝ խորհուրդ տալով լրագրողներին կարդալ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը՝ պնդելով, որ որպես ՍԴ դատարանի անդամ, իրավունք չունի մեկնաբանել կամ կարծիք հայտնել որևէ ակտի վերաբերյալ, որը երբևէ կարող է դառնալ ՍԴ որոշում:
22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...