Անհարմար եմ զգում, որ այս երկրում եմ ապրում. իրավապաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
10:09:36
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+9.09 oC

Անհարմար եմ զգում, որ այս երկրում եմ ապրում. իրավապաշտպան

12:57 21.03.2018

Անհարմար եմ զգում, որ այս երկրում եմ ապրում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպանը, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճռին, ասաց, որ ինքը մինչ այդ հրաշքի էր սպասում:

Ավետիք Իշխանյանն այս վիճակը համեմատում է 30-ական թվականների բռնաճնշումների հետ, երբ խորհրդային իշխանությունները տարբեր բնույթի մեղադրանքներով ձերբակալում էին քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներին:

«Որովհետև 37 թվին հենց այդպես՝ առանց որևէ, նույնիսկ առանց մասնակցության, առանց որևէ հիմքի, մարդկանց մեղադրանք էին առաջադրում, ասենք Աճառյանին, որ նա եղել է Թուրքիայի, Անգլիայի, չգիտեմ՝ ինչի լրտեսը: Ես սա հիշեցրեց դա, և սա դրա համար էր ավելի մեծ, այսպես ասած, շոկ, քան մինչ այդ եղած քաղաքական բանտարկյալները»,- ասել է իրավապաշտպանը:

SHANTNEWS-ը երեկ հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավարությունը: Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է տասը տարի հինգ ամսվա ազատազրկման:

Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման: Դատավորը հաշվարկել է մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի՝ արդեն կրած երկու տարվա պատժաչափը:  Գևորգ Սաֆարյանը կազատազրկվի 3.5 տարով:

Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվել են 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:

Ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման դատավճիռը մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանինն էր:  Նա դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել: Հովհաննես Պետրոսյանը ընդամենը երկու ամսից ազատ կարձակվի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանում էին ԵԽ ներկայացուցիչները

13:55 15.04.2025

Խորհրդարանում էին ԵԽ ներկայացուցիչները

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ապրիլի 15-ին հանդիպել են ԵԽ քարտուղարության ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուրին եւ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին: Հյուրերի խնդրանքով հայ պատգամավորները ներկայացրել են մեր երկրում «Կանանց նկատմամբ […] ...

ՀՀ Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. Փաշինյան

13:48 15.04.2025

ՀՀ Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտոնական Բաքվի այն պնդմանը, թե  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում վարչապետը նշեց, որ այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար, նախ պետք է փորձել ելնել այն կանխավարկածից, որ […] ...

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ

13:28 15.04.2025

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի մարտի 25-ին տեղեկացրել էր, որ դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Արարատի մարզի համայնքներից մեկի բնակիչ Կ.Խ.-ն 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի […] ...

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

13:22 15.04.2025

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից՝ վերահաստատելով տարածաշրջանում կայունություն ապահովելու քաղաքական հանձնառությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ […] ...

Երևանում ընտանի կենդանիների համար հերթական զբոսավայրն է բացվել

13:16 15.04.2025

Երևանում ընտանի կենդանիների համար հերթական զբոսավայրն է բացվել

Շարունակելով Երևանում ընտանի կենդանիների համար առանձնացված զբոսայգիներ կառուցելու ծրագիրը՝ մայրաքաղաքում արդեն 8-րդ զբոսավայրն է բացվել: Էրեբունիում ընտանի կենդանիների զբոսանքը կազմակերպելու նպատակով ընտրվել է Լիոնի այգին՝ լճի ափին: Տարածքն ապահովվել է ջրով, տեղադրվել են խաղասարքեր: Առաջիկայում մայրաքաղաքում զբոսայգիների թիվը կավելանա. դրանց մի մասը նախագծման, իսկ մյուսներն էլ շինարարության փուլում են: ...

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

13:10 15.04.2025

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների […] ...

BACK_TO_TOP