«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցը փորձել է թմրանյութ փոխանցել դատապարտյալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցը փորձել է թմրանյութ փոխանցել դատապարտյալին

12:08 21.03.2018

Հատուկ քննչական ծառայությում ընթացող քննությամբ հիմնավորվել է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին: Նա ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով պրեկուրսոր, որոնք կալանավորին փոխանցելու նպատակով իր հետ տարել է աշխատավայր:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Արթիկ» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Հ. Ա.-ն նույն հիմնարկում պահվող կալանավոր Զ. Մ.-ի կողմից առաջարկ է ստացել կաշառքի դիմաց ապօրինի ձեռք բերել և իրեն փոխանցել թմրամիջոց ու պրեկուրսոր: Հ. Ա.-ն, ընդունելով կալանավորի առաջարկը 2018թ.-ի մարտի 17-ին ձեռք է բերել խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր: Մարտի 18-ին ՔԿՀ-ի աշխատակիցը թմրամիջոցն ու պրեկուրսորը փոխադրել է աշխատավայր: Սակայն առավոտյան անձնական խուզարկությամբ դրանք հայտնաբերվել են:

Կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու, կալանավորվածներին պահելու վայրում իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար Հ. Ա.-ին առաջադրվել է մեղադրանք է: Հ. Ա.-ն կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

           

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP