17:52 14.11.2023
Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխվելուց հետո տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 92 քաղաքացի։ Նրանցից 11-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ երեքինը՝ ծայրահեղ ծանր։ 19 հիվանդ շարունակում է բուժումը արտասահմանում։ Նրանց մոտ նկատվում է առողջական վիճակի դրական դինամիկա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը՝ հավելելով, որ վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 150 բուժառու է դուրս գրվել հիվանդանոցներից՝ իրենց բուժումը շարունակելով ամբուլատոր օղակում։
ԼՂ-ից տարհանված ընտանիքներում ծնվել է 150 երեխա։ Այս պահին բռնի տեղահանված 57200 քաղաքացի արդեն իսկ կցագրվել է քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում։ Նրանք քրոնիկ հիվանդությունների, երեխաների պատվաստման և հղիների հաշվառման դեպքում ամբողջությամբ ծառայություններ կստանան պետպատվերի շրջանակում։
«Բժշկական տարբեր կենտրոններում այս պահին բռնի տեղահանվածներից աշխատանքի է անցել 100 հոգի։ Պետպատվերի շրջանակում 676 բուժաշխատողներ ուղարկվել են մասնագիտական զարգացման կրեդիտավորման։ Առողջապահության նախարարության ուղղորդմամբ՝ մարզային բժշկական հաստատություններում առկա թափուր հաստիք զբաղեցնելու դեպքում, ի հավելումն սահմանված աշխատավարձի, մեր հայրենակիցներին կտրամադրվի ամսական նվազագույն աշխատավարձի մասով ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված՝ ամսական աշխատավարձի եռապատիկ չափով աջակցություն մինչև վեց ամիս ժամկետով։ Մանրամասների համար մարդիկ կարող են դիմել առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն կամ զանգահարել 060 80 80 03 համարով։ Տեղեկություններ կարելի է ստանալ նաև նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից»,- ասել է առողջապահության փոխնախարարը։
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...