11:06 21.03.2018
ԱՄՆ Տեքսաս նահանգում դարձյալ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ է տուժել: Սա վերջին երեք շաբաթների ընթացքում արդեն 6-րդ պայթյունն է: Այդ պայթյունների հետևանքով կա 2 զոհ, 6 վիրավոր:
Ոստիկանությունը կարծում է, որ սրանք միմյանց հետ կապ ունեցող շղթայական պայթյուններ են, սակայն առայժմ նրանց չի հաջողվել գտնել մեղավորին:
Վերջին միջադեպը գրանցվել է նահանգի մայրաքաղաք Օսթինի հարավում՝ մարտի 20-ին: Պայթյունը տեղի է ունեցել Goodwill խանութում: Վիրավորված տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն դրանք կյանքի համար վտանգավոր չեն: Ավելի ուշ Օսթինի ոստիկանությունը հայտնել է, որ խանութում ոչ թե ռումբ է պայթել, այլ հրավառ սարք, և առայժմ այս միջադեպը նախորդ պայթյուների հետ կապելու հիմքեր չկան:
Այս պայթյունից մի քանի ժամ առաջ պայթյուն էր տեղի ունեցել նաև FedEx բեռնափոխադրող ընկերության պահեստում՝ Օսթինից 100 կմ հեռավորության վրա գտնվող Շերց քաղաքում: Այս պայթյունի հետևանքով 1 մարդ է վիրավորվել: Ռումբով ծանրոցը նախատեսված էր Օսթինում գտնվող տներից մեկի համար: Ոստիկանությունը հասցեատիրոջը չի անվանում:
Նախորդ պայթյունները
Տեքսասում առաջին ռումբը պայթել էր մարտի 2-ին: Պայթյունի զոհ էր դարձել 29-ամյա Էնթոնի Ստեֆան Հաուսը: Նրա տան հասցեով պայթուցիկ սարքով ծանրոց էր ուղարկվել:
Դրանից 10 օր անց ևս երկու պայթյուն էր տեղի ունեցել: 17-ամյա Դրեյլեն Մեյսոնը ռումբով ծանրոցը տուն էր բերել, որտեղ էլ այն պայթել էր: Երիտասարդը մահացել էր, նրա մայրը՝ ծանր վիրավորվել: Այս պայթյունից ժամեր անց մեկ այլ պայթյունի հետևանքով 75-ամյա մի կին էր վիրավորվել:
Մարտի 19-ին տեղի ունեցած պայթյունն իր ոճով տարբերվել է: Պայթել է մետաղալարին ամրացված սարքը, որը գործի են դրել դրա կողքով անցնող երկու անցորդները, ովքեր վնասվածքներ էին ստացել:
Օսթինի ոստիկանությունը 100 հազար դոլարի պարգև է խոստացել պայթյունների հեղինակի մասին ցանկացած տեղեկատվության համար: Տեքսասի նահանգապետն իր կողմից ևս 15 հազար դոլար է խոստացել:
Հաշվի առնելով, որ առաջին 3 պայթուցիկ սարքերն ուղարկվել են կոնկրետ հասցեներով, իսկ դրանց զոհ են դարձել աֆրոամերիկացիներ կամ լատինաամերիկացիներ, ոստիկանությունը համարում է, որ հանցագործությունները կարող են ռասիստական բնույթ կրել:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...