10:29 21.03.2018
Մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերել և արձանագրել են 23 իրավախախտում:
Արդյունքում շրջակա միջավայրին հասցվել է 5.045.410 դրամի վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 2.150.000 դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 5.045.410 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ներկայացնենք օրինախախտման դեպքերն ըստ մարզերի.
- Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (11 բոխի, 2 կաղնի) հաշվարկվել է 394.500 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.2 խմ փայտանյութ)՝ 7.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
- Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (7 հաճարենի, 7 բոխի, 14 կաղնի) հաշվարկվել է 3.793.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 3 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 61.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
- Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բոխի, 1 կաղնի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 67.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, բոլորն էլ ձկան և խեցգետնի ապօրինի որս Գեղարքունիքում: Առգրավվել է 112 հատ՝ 15.6 կգ կարաս տեսակի ձուկ, հանձնվել Սևանի թիվ 1 Հեքիաթ մանկապարտեզ, 136 հատ՝ 2 կգ խեցգետին բաց է թողնվել Սևանա լիճ, 31 հատ՝ 15 կգ սիգ տեսակի ձուկ հանձնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, 24 հատ՝ 10,5 կգ սիգ տեսակի ձուկ հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ ևս արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք․
Երևանում առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխում, նշանակվել է 50.000 ՀՀ դրամ,
Լոռիում հողի օգտագործման կարգի խախտումը, առանց թույլտվության արտադրական թափոնների տեղադրումը և հողի օգտագործման կարգի խախտումը տուգանվել են 80.000-ական դրամով:
Ընդերքի պահպանության ոլորտ Վայոց ձորում հրաբխային խարամի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։
Ընդհանուր առմամբ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 749.040 ՀՀ դրամ:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...