Հայաստանում երեխաների դեմ ուղղված հանցագործություններն աճի միտում ունեն. քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Հայաստանում երեխաների դեմ ուղղված հանցագործություններն աճի միտում ունեն. քննարկում

09:40 21.03.2018

Այսօր`մարտի 21-ին, «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանս է տեղի ունեցել ՀՀ քննչական կոմիտեում:

«Մենք ապրում ենք գլոբալացման դարաշրջանում, որի մասնակից են նաև անչափահասները, ովքեր, իրենց տարիքային, հոգեբանական, սոցիալական և այլ հատկանիշներից ելնելով, կարող են ընկնել այլ անձանց ազդեցության տակ»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Կոնֆերանսին մասնակցել են նաև ՌԴ քննչական կոմիտեի, ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում երեխաների դեմ ուղղված հանցագործությունների աճի միտում է գրանցվում: Երեխաների նկատմամբ հիմնականում կատարվում են սեռական բնույթի, առողջության, կյանքի, ազատության դեմ ուղղված հանցագործություններ:

2015թ.-ի ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ, 2016թ.-ի ընթացքում քննվել է  157 քրեական գործ, որից 110-ը՝ երեխաների նկատմամբ: 2017թ.-ի ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝  երեխաների նկատմամբ:

Նման հանցագործություններից տուժած անչափահասների գերակշիռ մասը 14-16 տարեկան երեխաներն են, ամենափոքրը`4 տարեկան:

Թեպետ նախորդ տարի նկատվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների որոշակի նվազում, այդուհանդերձ, մասնագետները թվերը մտահոգիչ են համարում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

12:52 23.11.2024

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ «Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ […] ...

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

12:51 23.11.2024

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ ...

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

12:47 23.11.2024

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

Ուկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

12:45 23.11.2024

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...

Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդ

12:33 23.11.2024

Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդ

Առնվազն 596 հազար փախստական ​​լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց իսրայելական ռազմական գործողությունը «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): Սիրիա է մեկնել 557 հազար մարդ, նրանց 37%-ը Լիբանանի քաղաքացիներ են, 63%-ը՝ սիրիացիներ։ Եվս 39 հազար լիբանանցի մեկնել է Իրաք։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել […] ...

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

12:25 23.11.2024

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

Կանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...

BACK_TO_TOP