Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի հայկական հուշարձաններն անվանել է Ադրբեջանի ժողովրդի ժառանգություն ու խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի հայկական հուշարձաններն անվանել է Ադրբեջանի ժողովրդի ժառանգություն ու խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը

22:19 10.11.2023

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչին: Հիշեցնենք, որ Արարատ Միրզյոյանն  առաջարկել էր կազմակերպությանը դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ` այնտեղ հայկական պատմական ժառանգության հուշարձանների վիճակին ծանոթանալու համար:

Ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերել Բաքուն այդ առաջարկի վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Երեկ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում, ունեցած ելույթում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ առանձնազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը՝ Արցախում հայկական պատմական և կրոնական հուշարձանների պահպանության ու վանդալիզմից փրկելու հարցում:

Այս կապակցությամբ նա կարևորել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա Արցախ գործուղել փաստահավաք առաքելություն՝  դեպքերի իրական վիճակին տեղում ծանոթանալու համար: Նախարար Միրզոյանն ասել էր, որ հակառակ դեպքում Արցախում տեղի կունենա այն, ինչ 1997-2006 թթ.-ը տեղի է ունեցել հարևան Նախիջևանում, ուր ամբողջովին ոչնչացվել է հայկական պատմական ողջ ժառանգությունը:

Եվ այսօր այս ամենի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն տարածել է իր գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ էության, անուղղակիորեն հաստատել են այն, որ Ադրբեջանը դեմ է այդպիսի փաստահավաք առաքելության ուղարկմանը և անհիմն են համարել Հայաստանի արտգործնախարարի այդ կոչը, մեջբերեմ Հաջիզադեի խոսքերը. «Մեր պատմական և կրոնական հուշարձանները գտնվում են Ադրբեջանի սուվերեն տարածքում և հանդիսանում են մեր պատմական ժառանգությունը»,-ասել է նա՝ հայկական հուշարձանների մասին խոսելիս:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն 3 տարի պահանջում է Ադրբեջանին հնարավորություն տալ՝ դիտորդական փաստահավաք առաքելություն ուղարկելու համար: Խոսքերով սկզբում Ադրբեջանը դեմ չէր, բայց գործնականում խոչընդոտում էր այդպիսի առաքելության ուղարկմանը: Անգամ օր էր նշվում, թե երբ պետք է այդ առաքելությունը հասնի Ադրբեջան և Արցախ: 2021 թ.-ի դեկտեմբերի մասին էր խոսքը: Մինչ օրս այդ առաքելությունն այդպես էլ տեղ չի հասել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ մեր դեպքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները:
Ինչո՞ւ է Բաքուն խոչընդոտում դիտորդների այցը: Այս հարցերի վերաբերյալ մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP