20:59 30.10.2023
Հումքային շուկաներում նավթի գինը կարող է գերազանցել 150 դոլարը` մեկ բարելի դիմաց, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունն էլ ավելի սրվի: Նման եզրակացության են եկել Համաշխարհային բանկի վերլուծաբանները, որոնց զեկույցը հրապարակվել է ֆինանսական կազմակերպության կայքում։
Հետազոտողները նկարագրել են երեք սցենար, թե ինչպես իրավիճակը շուկաներում կարող է զարգանալ։ Օրինակ՝ Մերձավոր Արևելքում, խոշոր ճգնաժամի դեպքում, որը զգալիորեն խաթարում է նավթի մատակարարման շղթաները, նավթի համաշխարհային մատակարարումը կարող է կրճատվել օրական 6-8 միլիոն բարելով:
«Դրա արդյունքում նավթի գները սկզբնական շրջանում կարող են աճել 56-75 տոկոսով՝ հասնելով 140-157 դոլարի՝ մեկ բարելի դիմաց»,-ասում են փորձագետները։ Ավելի քիչ ծանր ճգնաժամը, որն իր ազդեցությունով նման է 2003 թվականի իրաքյան պատերազմին, կնվազեցնի նավթի մատակարարումները օրական 3-5 միլիոն բարելով և կհանգեցնի գների աճին մինչև 109-121 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Եթե ճգնաժամի մասշտաբները համեմատելի լինեն 2011 թվականին Լիբիայում քաղաքացիական պատերազմի հետեւանքների հետ, ապա մատակարարման կրճատումն այնքան էլ հսկայական չի լինի. մատակարարումները կնվազեն օրական 500 հազար-2 միլիոն բարելով։ Գները կբարձրանան մինչև 93-102 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
23:29 08.04.2025
Քննարկվել է ՀՀ-ում 16 տարեկանից ցածր երեխաների առցանց անվտանգության և «առանց հեռախոսի» դպրոցական միջավայրի բարելավմանը միտված ծրագրի հայեցակարգըԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին կայացել է հանդիպում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Հայաստանում 16 տարեկանից ցածր երեխաների առցանց անվտանգության և «առանց հեռախոսի» դպրոցական միջավայրի բարելավմանը միտված ծրագրի հայեցակարգը: Նախարարն անդրադարձել է Հայաստանում համացանցի հասանելիությանն ու թվային տեխնոլոգիաների զարգացմանը, ընդգծել դրանց ստեղծած հնարավորությունները: Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ հատկապես սոցիալական մեդիայի, […] ...
23:24 08.04.2025
Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցերԱպրիլի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Վաղարշապատի Տարածքային կազմակերպության աշխատանքներին առնչվող հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:02 08.04.2025
ՏԿԵ նախարարը խորհրդակցություններ է անցկացրել Լոռու մարզումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: «Խորհրդակցություն եմ անցկացրել Լոռու մարզպետարանում՝ մարզպետ Արամ Ղազարյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։ Խորհրդակցության նպատակը ներկայումս պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների, առաջիկա հրատապ անելիքների […] ...
22:43 08.04.2025
ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Իրանի ԱԳՆՎաշինգտոնը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Washington Post-ի կայքում հրապարակված հոդվածում։ Մեկնաբանելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ապրիլի 12-ին Օմանում կայանալիք անուղղակի բանակցությունները՝ նա նշել է, որ իրանական կողմը «պատրաստ է լուրջ փոխգործակցության՝ գործարք կնքելու նպատակով»։ Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է, որ […] ...
22:23 08.04.2025
Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնութունում։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Արման Անդրեասյանը ծանր գոտեմարտում 1:4 հաշվով զիջել է Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Բաևին: Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ […] ...
22:14 08.04.2025
Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԱպրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Էրիկ Գ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արա Ա․-ն, ով իր […] ...