18:04 28.10.2023
«Շանթ» հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանի անակնկալներից մեկը՝ Reality Comedy․ գունավոր, երիտասարդական ու վառ նախագիծ, որը խոստանում է դառնալ ռեյտինգային ու սպասված։
Հեռուստադիտողները բացառիկ հնարավորություն կունենան ստանալու դրական լիցքեր՝ հետևելով արդեն հայտնի ու սիրված դեմքերի հետաքրքիր, ծիծաղաշարժ ելույթներին։
Նրանք մեզ հայտնի են «Շանթի» մեկ այլ հաջողված նախագծից՝ «Հումորի լիգայից»։
Այսպես, Նորո Նիկոյանը, Օնո Մանուկյանը, Դավիթ Բեյբությանը, Նինա Տիտանյանը, Գուգո Մնացականյանը և մյուսներն ամեն կիրակի՝ ժամը 20։00-ին, կհաղորդեն բարձր տրամադրության մեծ չափաբաժին։
Նախագծի պրոդյուսեր և հաղորդավար Արամ Մելիքյանը շատ չակերտներ չի բացում՝ թողնելով, որ անակնկալը պահպանվի, բայց նախագծի մասին պատկերացում կազմելու համար առաջարկում է հետևել անվանը՝ Reality Comedy։
«Անվան մեջ գաղտնիք կա, շատ բան ռեալիթի է լինելու։ Հեռուստադիտողը «կհայտնվի» հետնաբեմում, կհետևի նախագծի մասնակիցների առօրյային։ Այլ կերպ ասած, հանդիսատեսը, հեռուստադիտողը ոչ միայն տեսնելու են այդ օրվա ակումբային հումորը, այլև շատ բաներ, որոնք ներքին խոհանոցից են։ Իմպրովիզներ են լինելու»,-պատմում է Արամը։
Ըստ պրոդյուսերի՝ մի կողմից, ֆորմատը նման է բոլորին հայտնի Vitamin-ին, մյուս կողմից, յուրահատուկ մոտեցումներ կան՝ բնորոշ հենց այս նախագծին։
«Այս պահին մեծ պահանջարկ ունի այս ֆորմատը։ Պոզիտիվ սկիզբ է ունենալու, վստահ եմ, որ շատ է սիրվելու հենց սկզբից»,-համոզված է Արամ Մելիքյանը։
Նախագիծը շնորհալի երիտասարդներին արտահայտվելու հնարավորություն է տալիս։ Սա հիանալի հարթակ է, որտեղ նրանք կարող են ներկայացնել իրենց մոտեցումը հումորին։
«Շանթի» պրոֆեսիոնալ թիմը հոգացել է նաև վիզուալ կողմի մասին։
«Շքեղ ու ամբողջությամբ նոր բեմ է տեսնելու հեռուստադիտողը»,-պատմում է Մելիքյանը։
«Շանթ» հեռուստաընկերությունը հումորային նախագծերի տարիների փորձ ունի։ Ռեյտինգային չափումները ցույց են տվել, որ դրանք միշտ առաջատար դիրքերում են եղել։ Մելիքյանը վստահ է՝ այս նախագիծը բացառություն չի լինի։
Reality Comedy-ն նախագիծ է տարիքային բոլոր խմբերի համար։ Հումորի շրջանակը լայն է լինելու։ Ամեն կիրակի 50 րոպե տևողությամբ կմատուցվի որակյալ ու թարմ հումոր։
Նախագծի հեղինակներն ամբողջ ընթացքում անակնկալներ են խոստանում։
Եվ այսպես, սպասեք նրանց հոկտեմբերի 29-ին՝ ժամը 20։00-ին, «Շանթ» հեռուստաընկերության եթերում։
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...