17:26 31.08.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրառում է կատարել, որտեղ նշում է, որ փոփոխության նոր նախագծով առաջարկ է արվում, որ «քաղաքացին այլևս չի բախվի այն իրավիճակին, երբ իր՝ բանկերում ունեցած բոլոր ֆինանսական միջոցները հայտնվում են կալանքի տակ»:
Գրառման մեջ, մասնավորապես, նշված է.
«Այսօր շրջանառության մեջ դրեցի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կկարգավորվի օրենքի այն բացը, երբ Հարկադիր կատարման ծառայությունը կալանք էր դնում քաղաքացու՝ բոլոր բանկերում ունեցած հաշվեհամարների վրա։
Առաջարկվող փոփոխության արդյունքում կալանք կկիրառվի միայն այն հաշվեհամարի վրա, որը կպարունակի տուգանքի որոշմամբ սահմանված քանակի գումար։ Քաղաքացին այլևս չի բախվի այն իրավիճակին, երբ իր՝ բանկերում ունեցած բոլոր ֆինանսական միջոցները հայտնվում են կալանքի տակ»։
22:08 01.11.2024
Տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: «Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի ոչ միայն «Իմ Քայլը» հիմնադրամի, ոչ միայն ծրագրի շահառուների համար, որոնք կստանան դրամաշնորհներ, այլ նաև մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, մեր երկրում բարեգործության մշակույթ ձևավորելու […] ...
21:52 01.11.2024
Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1974 թվականին ծնված Վաղինակ Քարամյանը։ Նա հոկտեմբերի 20-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Վաղինակ Քարամյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...
21:44 01.11.2024
Ֆրանսիայում հրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկՖրանսիայի իշխանությունները հայտնում են, որ հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան, Պուատիե քաղաքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված փոխհրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել է մինչև 600 մարդ։ Հինգ մարդ լուրջ վիրավորում է ստացել քաղաքի ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, այդ թվում՝ 15-ամյա մի երիտասարդ, ով գլխի վիրավորումից հետո գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանության աղբյուրը հայտնել […] ...
21:36 01.11.2024
Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթՆոյեմբերի 1-ին, ժամը 19:21-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, որ հրդեհը բռնկվել է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:21-ին: Այրվել է […] ...
21:28 01.11.2024
Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ«Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիմաց տեղի է ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն անթույլատրելի և իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են հնչեցրել Պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով ստվերել կառույցի անկախությունն ու անաչառությունը: Վերոնշյալի հաշվառմամբ և Պաշտպանի գործունեությանը կոնկրետ քաղաքական դերակատարների կողմից միջամտելու շարունակական պրակտիկան նկատի ունենալով՝ կոչ ենք անում զերծ մնալ […] ...