20:50 26.10.2023
Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ը ներառյալ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից թույլ տված խախտումները դիտարկել ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված. կազմված վարչական ակտերը կբեկանվեն և ընթացիկ փուլում գտնվող վարույթները կկարճվեն, իսկ հոկտեմբերի 26-ից սկսած՝ բոլոր խախտումները պատշաճ փաստաթղթավորվելու են և ենթակա են լինելու կատարման, այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետություն են մուտք գործել սեփական մեքենաներով կամ իրենց կողմից վարվող այլ տրանսպորտային միջոցներով։ Որոշ դեպքերում նրանք թույլ են տվել վարչական իրավախախտումներ, որոնք արձանագրվել են ոստիկանների և հանրապետության տարածքում տեղադրված տեսա և լուսանկարահանող սարքերի կողմից։
Շուրջ մեկ ամիս ոստիկանության կողմից ձեռնարկվել են նախազգուշական միջոցառումներ, ինչից հետո իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Սակայն նկատի ունենալով բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեվիճակը, նաև այն հանգամանքը, որ չեն տիրապետել Հայաստանի Հանրապետության երթևեկության առանձնահատկություններին ու օրենսդրության պահանջներին, առկա օրենսդրության պայմաններում, վերադասության կարգով, վարչարարության շրջանակներում որոշում է կայացվել սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ը ներառյալ նրանց կողմից թույլ տված խախտումները դիտարկել ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված։
Ըստ այդմ, կազմված վարչական ակտերը կբեկանվեն և ընթացիկ փուլում գտնվող վարույթները կկարճվեն, իսկ հոկտեմբերի 26-ից սկսած՝ բոլոր խախտումները պատշաճ փաստաթղթավորվելու են և ենթակա են լինելու կատարման։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը բխում է երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության երաշխավորումից, հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները», – նշում են նախարարությունից։
09:40 11.04.2025
Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառովԴոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...
09:35 11.04.2025
Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և ԿամբոջաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...
09:34 11.04.2025
ՊՆ-ը հաղորդագրություն է տարածելԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...
09:30 11.04.2025
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթԽորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...
09:25 11.04.2025
Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցովԻսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...