Ի՞նչ փուլում են Երևանի ու Բաքվի շփումները. միջազգային փորձագետներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ի՞նչ փուլում են Երևանի ու Բաքվի շփումները. միջազգային փորձագետներ

20:27 21.10.2023

Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը: Արդյունքում իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն՝ անորոշ: Նման կարծիք է հայտնել «Ստրատֆոր» միջազգային վերլուծական կենտրոնը: Այս ֆոնին, ըստ վերլուծաբանների, մեծանում է մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում դիմել ուժի կիրառման:

Հոկտեմբերի ավարտին հաշված օրեր են մնացել. այս ընթացքում Բրյուսելում հնարավոր է՝ տեղի ունենա Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-Շառլ Միշել հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին այս հրավերն արել է Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը, որ կայանա բանակցությունների հաջորդ փուլը։ Կողմերը տվել են նախնական համաձայնություն, բայց փորձագետները վստահ չեն, որ Ադրբեջանի նախագահը այս անգամ էլ որևէ պատրվակով չի հրաժարվի բրյուսելյան այցից։ Հիշեցնենք, որ նա հոկտեմբերի սկզբին հրաժարվեց մասնակցել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը։ Փաշինյանն էլ չմեկնեց Բիշքեկ՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողով, ուր ներկա էին Ալիևն ու Պուտինը:

Հայաստանյան վերլուծաբանների մի մասը  կարծում է, որ Ալիևը խուսափում է արևմտյան հարթակում բանակցություններից և նախընտրում է «իր հարցերը լուծել ուժով»։ Եվրոպական բանակցային հարթակի միջնորդ Շառլ Միշելն էլ իր հայտարարություններում շարունակում է հավատալ դիվանագիտության արդյունավետությանը։ Միջազգային փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացն ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի ուժի հնարավոր կիրառումը։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

20:10 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

Իրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...

BACK_TO_TOP