08:25 21.10.2023
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանի հայտարարությունը հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Խաղաղություն երկխոսության միջոցով. տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համաձայնագրերի ներդրումը վեճերի կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում» թեմայով բաց բանավեճում.
«Պարոն նախագահ,
Ես շնորհակալություն եմ հայտնում Բրազիլիայի նախագահությանը այս հանդիպումը հրավիրելու համար և հարգելի բրիֆերներին՝ այսօրվա քննարկմանը իրենց ներդրման համար:
Տարածաշրջանային պայմանավորվածությունները կարող են վճռորոշ դեր խաղալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության VI և VIII գլխով՝ աջակցելով վեճերի խաղաղ կարգավորմանը և կոնֆլիկտային իրավիճակների լուծմանն ու կանխմանը: Հաճախ նման պայմանավորվածությունները ավելի լավ պատկերացում են տալիս իրենց տարածաշրջաններում հակամարտությունների պատմական համատեքստերի, արմատական պատճառների և բարդությունների մասին. դրանց հասանելիությունն ու մատչելիությունը կարող են ծառայել որպես երկխոսության և միջնորդության ավելի անմիջական և հարմարեցված գործիքներ:Այս սկզբունքով էր, որ դեռ 1992 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովը (հետագայում՝ ԵԱՀԿ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությամբ ձևավորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ նախաձեռնություն։ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների համանախագահությամբ, ստեղծվել է միջազգային մանդատով՝ միջնորդություն և բանակցություններ վարելու որպես տարածաշրջանային համաձայնագիր՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը նրա հիմնադրումից ի վեր էական է եղել դիվանագիտությունը, հմտություններն ու փորձը մոբիլիզացնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս միջազգային պայմանագիրը ենթարկվեց մեծ հարվածի, երբ Ադրբեջանը որոշեց ավերիչ պատերազմ վարել համաշխարհային համաճարակի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերին՝ կոպտորեն խախտելով 1994 և 1995 թվականների հրադադարի մասին գործող համաձայնագրերը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Չնայած սանձազերծված ռազմական ագրեսիան արդարացնելու Ադրբեջանի ջանքերին, դա իրականում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցություններից հրաժարվելու միտումնավոր որոշման արդյունք էր՝ փոխարենը ընտրելով չհրահրված լայնածավալ բռնություն՝ բազմաթիվ ստուգված հաղորդումներով վայրագությունների մասին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց նկատմամբ։Պարոն նախագահ,
«Խաղաղության նոր օրակարգի» վերաբերյալ իր քաղաքականության ամփոփման մեջ Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ «որոշ պետություններ ընդունել են ներկայիս անորոշությունը՝ որպես իրենց ազդեցությունը վերահաստատելու կամ հարկադրանքի միջոցներով երկարաժամկետ վեճերը լուծելու հնարավորություն»։ Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում։ Մենք հետևողականորեն զգուշացնում ենք ՄԱԿ-ին և հենց այս խորհրդին, որ Ադրբեջանը, խրախուսված անցյալում ուժի կիրառման արդյունքներով, ձգտում է կարգավորել բռնությունն ու ագրեսիան՝ միակողմանի լուծումներ պարտադրելու և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը կատարելագործելու համար։ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերին միտումնավոր խափանեց մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ փաստացիորեն միջնադարյան պաշարման պայմաններ սահմանելով Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկ հայ բնակչության վրա՝ օգտագործելով սովը որպես պատերազմի մեթոդ։
Ակնհայտորեն խախտելով Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռներով ստանձնած պարտավորությունները, ներառյալ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու ժամանակավոր միջոցը, ինչպես նաև վեճը չսրելու գերակա պարտավորությունը, Ադրբեջանը իրականացրել է նախնական էթնիկ զտումներ, ներառում էր 10-ամսյա շրջափակում 120,000 մարդու նկատմամբ, որին հաջորդեց լայնածավալ ռազմական ուժի կիրառումը, որը խլեց անմեղ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքերը, և, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը զանգվածային տեղահանումներ իրականացրեց: Հատկանշական է, որ միայն ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանը ՄԱԿ-ին թույլ տվեց իր առաջին այցը Լեռնային Ղարաբաղ՝ ակնհայտորեն ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը շահարկելու նպատակով՝ փորձելով սպիտակեցնել հայ ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումները Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում, որը սովահար, ռմբակոծված և բռնի տեղահանված էր։Պարոն նախագահ,
Եվրոպայի հիմնական ներկայացուցչական մարմինները՝ Եվրախորհրդարանը և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ընդունել են բանաձևեր, որոնք խստորեն դատապարտում են Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ՝ նշելով, որ հարկադրանքի կիրառումը խաղաղ բնակչությանն իր տարածքից արտաքսելու համար հավասարազոր է մարդկության դեմ հանցագործության։Իրավիճակում, երբ տարածաշրջանային և երկկողմ անվտանգության միջոցառումները, ցավոք, չեն կարողացել կանխել ռազմական ագրեսիան և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կյանքը ոչնչացումից, ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը հատուկ պատասխանատվություն են կրում արդարադատությամբ և պատասխանատվությամբ կատարել իրենց մանդատը և ստեղծել արդյունավետ միջազգային շրջանակ՝ տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։
Շնորհակալություն»:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...