Չինական ընկերության հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+20.09 oC

Չինական ընկերության հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքը

11:19 20.03.2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Powerchina International Group Limited» ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոյի գլխավորած պատվիրակությանը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վահան Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրել է իր նկատառումները «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունն իրականացնող «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության վերաբերյալ, որն ընդգրկված է «Powerchina International Group Limited»-ի կազմում: 

Նախարարն անդրադարձել է նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, դրանց լիարժեք, ժամանակին և ամբողջ ծավալով կատարմանը: Վահան Մարտիրոսյանը ևս մեկ անգամ ընդգծել է կառուցվող ճանապարհի կարևորությունը։ 
 
Դինգ Ժենգուոն վստահեցրել է, որ ընկերությունն ունի բոլոր հնարավորությունները ճանապարհի կառուցման աշխատանքները ստանձնած պարտավորությունների շրջանակներում իրականացնելու համար։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհի կառուցման տեխնիկական մի շարք խնդիրներ, ընդգծվել է այն բարձր որակով սահմանված ժամկետների շրջանակներում կառուցելու անհրաժեշտությունը։
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մշտական ​​խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ․ Պեսկով

14:07 07.04.2025

Ռուսաստանը մշտական ​​խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ․ Պեսկով

Ռուսաստանը մշտական ​​խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ և պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական ​​լուծման համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև թեմայի շուրջ երկխոսության հարցում Մոսկվայի միջնորդական ջանքերի հնարավորության մասին։ «Մենք մշտական ​​խորհրդակցությունների մեջ ենք մեր […] ...

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

13:47 07.04.2025

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […] ...

Մադրիդում կիսամարաթոնի ժամանակ երկու մասնակից է մահացել

13:43 07.04.2025

Մադրիդում կիսամարաթոնի ժամանակ երկու մասնակից է մահացել

Երկու տղամարդ, ովքեր կիրակի օրը Մադրիդում մասնակցել են կիսամարաթոնին, մահացել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Eldiario.es պորտալը։ Մահացածներից մեկը 35 տարեկան էր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա սրտի կաթված է ստացել։ Նա կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։ Երկրորդ տղամարդը 20 տարեկան էր և նույնպես ծանր վիճակում տեղափոխվել է […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ

13:34 07.04.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ

Մարտի 31-ից ապրիլի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 167, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, ուժեղ քամու՝ 6, բնական հրդեհի՝ 3, երկրաշարժի՝ 2, օձի նկատման, թունավորման՝ 9-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 175, հրդեհի […] ...

Արսեն Թորոսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը

13:21 07.04.2025

Արսեն Թորոսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բրազիլի պատվիրակության ղեկավար Կլաուդիո Կաժադու Սամպայոյի հետ: Արսեն Թորոսյանը վերահաստատել է Լատինական Ամերիկայի երկրների հետ կապերն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժը: Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ փոխգործակցությունը […] ...

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

13:10 07.04.2025

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

​Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...

BACK_TO_TOP