Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալները դատապարտվել են երկուսից տասուկես տարվա ազատազրկման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալները դատապարտվել են երկուսից տասուկես տարվա ազատազրկման

12:38 20.03.2018

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավարությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց:
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց տասը տարի հինգ ամսվա ազատազրկման: Դատարանն ապացուցված համարեց այն մեղադրանքը, որ Սեֆիլյանը 2015 թվականի ապրիլի 24-ին 200-300 հոգանոց կազմակերպված խմբերի միջոցով մայրաքաղաքում մտադիր է եղել զանգվածային անկարգություններ կազմակերպել և կատարել է դրանց նախապատրաստությանն ուղղված գործողություններ: Բացի խմբեր կազմելուց, Սեֆիլյանն ու աջակիցները ձեռք են բերել նաև զենք և ռազմամթերք, մտադիր են եղել գրավել ռազմավարական նշանակության շենքեր, մասնավորպես՝ Երևանի հեռուստաաշտարակը և Նուբարաշենի զորամասը, նաև նախատեսել են, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով, իշխանության ներկայացուցիչներին որոշակի գործողությունների պարտադրել:
Դատաքննության ընթացքում Ժիրայր Սեֆիլյանն այդպես էլ չկարողացավ ոչ ցուցմունք տալ, ոչ էլ հանդես գալ պաշտպանական ճառով, քանի որ նա մտադիր չէր ոտքի կանգնած խոսել, դատավորն էլ արգելեց անհարգալից վերաբերվել դատարանի նկամամբ: Սեֆիլյանն անգամ վերջին խոսքը չկարողացավ ասել՝ նույն հիմնավորմամբ: Այդ խոսքը կարդաց նրա շահերի պաշտպանը:
Դատավճիռը հրապարակելիս Սեֆիլյանը հայտարարել է, որ «սա ոչ թե դատավարություն է, այլ հաշվեհարդար, պատվիրված քաղաքական հալածանք և բռնություն, թատերական բեմականացում ու ֆարս, որտեղ այսպես կոչված մեղադրող կողմի հրապարակած դատարկաբանությունը պարզապես վատ հորինված հեքիաթ է, որը դատավորի դերակատարմամբ հանդես եկող անձն իր ջղաձիգ և բացահայտ ապօրինի գործողություններով փորձում է ամեն գնով ներկայացնել որպես իրականություն»:

Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման: Դատավորը հաշվարկեց մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի՝ արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Այսինքն՝ այսօր Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման: Հիշեցնենք՝ խոսքն այն միջադեպի մասին է, երբ Գևորգ Սաֆարյանը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, իսկ ոստիկանը խոչընդոտել էր:

Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:

Ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման դատավճիռը մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանինն էր: Նա միակն էր, ով դատարանում ոտքի էր կանգնում, երբ դատավորը ներս էր մտնում: Նա է դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվել: Հովհաննես Պետրոսյանը ընդամենը երկու ամսից ազատ կարձակվի:

Պետրոսյանն իր ցուցմունքում ասել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդի հետ ծանոթացել է Ֆեյսբուքով ու ներգրարվվել զինված գործողությունների նախապատրաստության մեջ:

Մյուս ամբաստանյալները և նրանց պաշտպանները ամբողջ դատաքննության ընթացքում պնդել են, որ գործը շինծու է, բարձրաձայնել են, որ ճնշումների են ենթարկվել քննիչների կողմից, իրավապահները փորձել են ցուցմունքներ կորզել Սեֆիլյանի դեմ, ոմանք հայտարարել են, որ անձամբ չեն ճանաչում Սեֆիլյանին, միայն հեռուստացույցով են տեսել, սակայն ըստ մեղադրանքի՝ նրանք համարվում են Սեֆիլյանի զինված խմբի անդամներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP