Կոչ ենք անում ԿԸՀ և ՀՌԱՀ ղեկավարներին հրաժարվել պաշտոններից. ՀԿ-ների հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Կոչ ենք անում ԿԸՀ և ՀՌԱՀ ղեկավարներին հրաժարվել պաշտոններից. ՀԿ-ների հայտարարությունը

12:41 31.08.2018

Իրավապաշտպան մի քանի ՀԿ-ներ հայտարարություն են տարածել, որտեղ կոչ են անում ԿԸՀ և ՀՌԱՀ ղեկավարներին հրաժարական տալ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են հավասար մրցակցությունն ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող իշխանություն, գործընթացները պատշաճ կազմակերպող և վերահսկող Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), մրցակցային հեռարձակումը երաշխավորող հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), ընտրախախտումների դեմ արդյունավետ պայքարող իրավապահ  մարմիններ, ինչպես նաև ընտրական վեճերը պատշաճ քննող անկախ դատարաններ:

Ի լրումն սրա, ընտրությունների արդյունքները լեգիտիմ ճանաչելու համար կարեւորագույն նախապայման է հանրային վստահությունը վերոհիշյալ կառույցների նկատմամբ։

Հեղափոխությունից հետո ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի կողմից քաղաքական կամքի դրսևորումն, անշուշտ, գնահատելի, սակայն ոչ բավարար նախադրյալ է՝ երաշխավորելու լիովին մաքուր և /կամ հանրության համար ընդունելի՝ լեգիտիմ ընտրությունների անցկացումը։

Հայաստանում ընտրական գործընթացների համար պատասխանատու կառույցները տարիներ շարունակ այս կամ այն կերպ՝ հանցավոր գործողություններով կամ անգործությամբ մասնակցել են ընտրախախտումներին ու ընտրակեղծարարությանը, ինչի արդյունքում վարկաբեկել են և ամբողջովին արժեզրկել ընտրությունների ինստիտուտը։

Թեև հավանականությունը մեծ է, որ նոր իրավիճակում և վարչապետի քաղաքական «հովանու ներքո» այս կառույցները դեմ չեն լինի պատշաճ իրականացնել օրենքով սահմանված իրենց գործառույթները,  սակայն չի կարելի մոռացության տալ նրանց պատասխանատվությունը տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրելու և իշխանություն ձեւավորելու իր իրավունքի ազատ իրացման հնարավորությունից զրկելու  գործում։

Անձանց՝ պատասխանատվության անտեսումը կամ մոռացության մատնումը, մի կողմից, չեն կարող երաշխավորել ընտրախախտումների ու ընտրակեղծարարության արատավոր պրակտիկայի աներկբա դատապարտումը, մյուս կողմից, դրանք կարող են ստվեր գցել առաջիկա կազմակերպվող ընտրությունների վրա։ Խիստ կարևոր է ընտրական գործընթացներում ներգրավված կառույցների «մաքրումը» և, առնվազն, վարկաբեկված պաշտոնյաների հեռացումը իրենց զբաղեցրած պաշտոններից։

ՀՀ ոստիկանության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների փոփոխությունը, ինչպես նաև նրանց ընթացիկ ակտիվ ու արդյունավետ գործունեությունը հույս են ներշնչում ընտրությունների հետ կապված իրավապահ գործառույթները օրենքով լիարժեքորեն իրականացնելու առումով։ Կարևոր և անհրաժեշտ է նաև ԿԸՀ և ՀՌԱՀ-ի կազմերի փոփոխությունները՝ առնվազն դրանց ղեկավարների մակարդակով։

Համոզված ենք, որ ընտրական գործընթացների և ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակով վերոնշյալ հարցերի լուծումը անհրաժեշտ է և խիստ հրատապ։

Կոչ ենք անում ԿԸՀ և ՀՌԱՀ ղեկավարներին վերանայել համապատասխան հանձնաժողովներում իրենց մասնակցության նպատակահարմարության հարցը և հրաժարվել պաշտոններից՝ հանուն ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման»:

Հայտարարությունը ստորագրել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP