Բժիշկը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին կարող է վկայել քաշի կորուստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Բժիշկը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին կարող է վկայել քաշի կորուստը

17:20 04.02.2024

Քաշը մարդու առողջության կարևոր ցուցանիշն է, ուստի առանց որևէ ակնհայտ պատճառի այն կորցնելը կարող է տագնապալի ախտանիշ լինել։ Gazeta.Ru-ին SM-Clinic-ի էնդոկրինոլոգ Յուլիա Վերեյնան պատմել է, թե ինչ պաթոլոգիական վիճակների և հիվանդությունների մասին կարող է վկայել արագ քաշի կորուստը։

«Առանց մարզումների և դիետաների մարմնի քաշի ավելի քան 5%-ով նվազումը՝ առողջության վատթարացման ֆոնին, ուշադրություն պահանջող լուրջ ազդանշան է։ Ուստի նման ախտանիշի առկայության դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը»,- նշել է բժիշկը։

Նա ասել է, որ հյուծվածության պատճառները կարող են տարբեր լինել՝ աղքատ և անբավարար սննդակարգից մինչև առողջական լուրջ խնդիրներ:

«Մասնավորապես, քաշի կորուստ կարող է առաջանալ՝ նյութափոխանակության խանգարումների հետ կապված, ինչպիսիք են հիպերթիրեոզը, նյութափոխանակության համախտանիշը և շաքարախտը: Սա ներառում է նաև որոշ վարակիչ հիվանդություններ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլյոզ և սեպսիս: Աուտոիմուն հիվանդությունները, ինչպիսիք են համակարգային կարմիր գայլախտը, ռևմատոիդ արթրիտը և Կրոնի հիվանդությունը, կարող են թուլություն առաջացնել բորբոքման, նյութափոխանակության խանգարման և վատ մարսողության պատճառով: Մի մոռացեք աղիների բորբոքային հիվանդությունների մասին»,- ասել է Վերեյնան։

Բժիշկը շեշտը դրել է հիպերթիրեոզի վրա, այսինքն՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի բարձրացման վրա։ Նրա խոսքով, այս խանգարման դեպքում մեծանում է վահանաձև գեղձի հորմոնների արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել էներգիայի նյութափոխանակության բարձրացման, կուտակված ճարպերի այրման և, որպես հետևանք, քաշի կորստի։ Այս դեպքում, բացի քաշի կորստից, կարող է առաջանալ անհանգստություն, քնի խանգարումներ և սրտի արագ բաբախյուն:

«Աղիների բորբոքային հիվանդությամբ հիվանդների մոտ քաղցն ու հագեցվածությունը կարգավորող հորմոնների արտադրությունը հաճախ խանգարվում է: Սա հանգեցնում է ախորժակի պակասի և ուտելու ժամանակ անհարմարավետության, ինչը նվազեցնում է օգտագործվող սննդի քանակը և, համապատասխանաբար, հիվանդի քաշը»,- հավելել է նա։

Բժիշկը նաև նշել է, որ հյուծվածության պատճառ կարող են լինել հոգեկան խանգարումները (անորեքսիա և բուլիմիա), որոնց դեպքում հիվանդի վերաբերմունքը սննդի նկատմամբ փոխվում է։

«Մարմնի հյուծվածությունը լուրջ ախտանիշ է, որը պահանջում է ուշադրություն։ Հիշեք, որ բժշկի հետ խորհրդակցելը կօգնի բացահայտել հյուծվածության պատճառը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել առողջությունը վերականգնելու համար»,- եզրափակել է Վերեյնան։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

Սարսափելի է տեսնել, որ Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է․ Մեթ Լարկին

21:54 26.11.2024

Սարսափելի է տեսնել, որ Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է․ Մեթ Լարկին

The Hockey News-ի լրագրող Մեթ Լարկինը խոսել է «Վաշինգտոն Քեփիթալզի» լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի վնասվածքի մասին: «Սարսափելի է տեսնել, որ Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է: Նախկինում երբեք լուրջ վնասվածքներ նա չէր ունեցել: Բայց չեմ կարծում, որ դա անեծք է, և ես դեռ կարծում եմ, որ նա կգերազանցի Գրեցկիին, այս […] ...

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ․ վարչապետ

21:47 26.11.2024

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսել է Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամի լուծման ուղիներից։ ...

BACK_TO_TOP