17:45 19.03.2018
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացությամբ մարտի 20-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգ է ընդգրկել «ՀՀ դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Նախագծով սկզբունքային մի շարք փոփոխություններ են նախատեսվում՝
1- դիվանագիտական ծառայության խնդիրների համապատասխանացումը՝ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ կառավարությանն ու պետական կառավարման համակարգի մարմիններին վերապահված լիազորություններին, այսինքն, այս փոփոխությունը կատարվում է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու պատճառով:
2-Սահմանվում է նոր կարգ՝ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնման եւ լուծարման, դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման և հետկանչի, բարձրագույն դիվանագիտական աստիճաններ շնորհելու և դրանցից զրկելու մասով:
3- Հստակեցվում է դիվանագիտական ծառայության պաշտոնի համալրման, դիվանագետի ատեստավորման և պաշտոնական առաջխաղացման կարգը:
4- Նախագծով դիվանագետներին տրվում են որոշակի սոցիալական երաշխիքներ՝ մասնավորապես դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի ավելացում, օտարերկրյա պետություն մեկնելիս և վերադառնալիս անձնական ուղեբեռի ծախսերի փոխհատուցում, ծառայության ընթացքում յուրաքանչյուր տարի մեկ անգամ դեսպանի և նրանց ընտանիքների անդամների և ծառայության ընթացքում մեկ անգամ դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի գալու դեպքում ճանապարհածախսի փոխհատուցում, դիվանագետների կենսաթոշակներում դիվանագիտական հավելավճարների հաշվարկում:
Երկար ժամանակ շրջանառվում էին նաև լուրեր, որ տվյալ նախագծով էականորեն ընդլայնվում են արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի լիազորությունները, և նա իր գործառույթներով հակակշիռ է դառնալու նախարարին: Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն, այսօր հերքել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին նման լիազորություններ տրամադրելու մասին խոսակցությունները:
«Տարբերությունը` արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի և այլ նախարարությունների, կայանում է մի հարցում: Հաշվի առնելով դիվանագիտական ծառայության մասին օրենքի առանձնահատկությունները և այն հանգամանքը, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը նաև դիվանագիտական ծառայության պաշտոն է, ինքն ունի տարբերվող այլ լիազորություններ, որոնք չունեն այլ գերատեսչությունների գլխավոր քարտուղարները: Այդքանը»,- նշել է փոխնախարարը, պնդելով, որ նախարարին հակակշռելու մասին լուրերը ամենեւին իրականությանն ու նախագծի բովանդակությանը չեն համապատասխանում:
Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվել են նաև, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժարական է ներկայացնելու, ինչին Շավարշ Քոչարյանը արձագանքել է՝« Գիտեք ինչ, խոսվել և այլն…. ես ըտենց հարցերին չեմ էլ պատասխանում, որովհետև ինչ ասես` խոսվում է, իսկ իրականությունը լրիվ ուրիշ է լինում»:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում16:10 02.04.2025
Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավելՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ապրիլի 1-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչներից մեկի տանն ապօրինի պահվում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Բացատրական աշխատանքի արդյունքում 77-ամյա տանտիրուհին ննջասենյակի պահարանից ներկայացրել է տարբեր տրամաչափի 27 փամփուշտ, սվին-դանակ, գնդացիրի էլեկտրական նշանոց, ինքնաձիգի պահեստատուփեր, զինվորական հեռադիտակ, ինքնաձիգի սվին-դանակ, […] ...
15:59 02.04.2025
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունըՌուսաստանի հետ համագործակցությունը նպաստում է Աբխազիայի անվտանգությանը և պայմանների ստեղծմանը հանրապետության բարգավաճման աճի համար, չորեքշաբթի հայտարարել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան։ «Ռազմական, տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունը Ռուսաստանի հետ ապահովում է Աբխազիայի անվտանգությունը, պայմաններ է ստեղծում մարդկային կապիտալի զարգացման, բարգավաճման և կրթության մակարդակի աճի համար»,- ասել է նա Սուխումում երդմնակալության արարողության ժամանակ։ Գունբան երախտագիտություն է […] ...
15:40 02.04.2025
Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերելՄարտի 31-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
15:28 02.04.2025
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել ԳրիգորյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Գոյ թատրոնի ֆեյսբուքյան հաղորդագրությունից։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով […] ...
15:20 02.04.2025
Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում բանակցությունների և ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից նավթի արտահանման համար երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնություն չգտնվի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Այստեղ ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, […] ...