22:08 29.09.2023
Եվլախ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Ովքե՞ր էին ներկայացնում Արցախն այս անգամ և ի՞նչ հարցեր են քննարկվել:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նույն այն Ռամին Մամեդովն է, ով ղեկավարել է մինչ այդ եղած շփումները՝ դեռևս անցած տարվա մարտի 1-ից, պատվիրակության կազմում է նաև Արցախում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի տեղակալ Բաշար Հաջիևը և մի պաշտոնյա, որն առաջին անգամ է երևում այդ բանակցություններում՝ Իլքին Սուլթանովը:
Հայկական կողմը նույն պաշտոնյաներն են ներկայացնում՝ Արցախի ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի տնօրեն Սերգեյ Մՙարտիրոսյանը և Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դավիթ Մելքումյանը:
3-րդ հանդիպումն էր սա այս ձևաչափով՝ այս վերջին ռազմական օպերացիայից հետո:
1-ինը եղավ Եվլախում, 2-րդը՝ Իվանյան-Ավանում՝ ռուս խաղաղապահների շտաբի տարածքում, բայց նաև չհաստատված տեղեկություն կա այն մասին, որ Արցախի հանրապետության նախագահ Շահրամանյանը Շուշիում հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության ծառայության պետի հետ: Սա արդեն այլ ձևաչափ է, որը նույնպես հավանական է շարունակություն ունենա:Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից՝ կարող ենք միայն ասել, որ նրանք գրում են, որ շարունակվում է նախորդ հանդիպումների օրակարգը: Նախորդ հանդիպումից հետո նախագահ Շահրամանյանը, հետևելով Ադրբեջանի կողմից ներկայացված վերջնագրին, ստիպված էր հրամանագիր ստորագրել Արցախը լուծարելու մասին: Նաև այդ հանդիպմանը հետևեց այն, որ սկսվեցին Արցախի պետական այրերի ձերբակալություններն ու գերեվարումները, և նաև Արցախի մայրաքաղաք մտավ ադրբեջանական ոստիկանությունը:
Եվ եթե նույն այս տեմպերով Արցախի իշխանությունները շարունակեն զիջել և կատարել Ադրբեջանի վերջնագրի պահանջները, ես վախենում եմ անգամ մտածել, թե ինչ կարող է տեղի ունենալ այս հանդիպումից հետո:
Ադրբեջանական մամուլը գրում է, որ քննարկում են ռեինտեգրացիայի և մարդասիրական բնույթի հարցերը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Եթե հայ գրեթե չի մնացել, այդ դեպքում ի՞նչ նկատի ունեն «վերաինտեգրում» ասելով։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...