21:34 29.09.2023
Մարդիկ կարող են անհետանալ 250 միլիոն տարվա ընթացքում, ասվում է Բրիստոլի համալսարանի գիտնականների աշխատության մեջ, որը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում:
«Կյանքն ամբողջովին կվերանա, երբ արևի ճառագայթումը մի քանի միլիարդ տարում գերազանցի ջերմային ճառագայթման արտանետումները: Այնուամենայնիվ, պայմանները, որոնք Երկիրը դարձնում են անբնակելի կաթնասունների համար, կարող են ավելի շուտ առաջանալ սալերի տեկտոնիկայի հետ կապված երկարատև գործընթացների պատճառով»,- կարծում են հեղինակները:
Նրանք պնդում են, որ 250 միլիոն տարի հետո բոլոր մայրցամաքները կմիավորվեն մեկ գերմայրցամաքի մեջ, որը կոչվում է Pangea Ultima: Նրա ձևի մասին կանխատեսումները տարբեր են, բայց փորձագետները համաձայն են մի բանում՝ մայրցամաքները կմիավորվեն տաք, չոր և գործնականում անբնակելի զանգվածի մեջ: Տեկտոնական թիթեղների տեղաշարժը կհանգեցնի ածխաթթու գազի արտանետումների ավելացման, ինչը կառաջացնի մոլորակի ուժեղ տաքացում։ Բացի դրանից, կմեծանա արեգակի բնական պայծառությունը, ինչը նույնպես կջերմացնի երկրագնդի մթնոլորտը։
«Արդյունքը կլինի հիմնականում մի միջավայր, որտեղ կաթնասունների համար սննդի կամ ջրի աղբյուրներ չկան», – Daily Mail-ին ասել է նախագծի համաղեկավար Ալեքսանդր Ֆարնսվորթը:
Նա ասել է, որ ցամաքի 8-16 տոկոսը հարմար կմնա կաթնասունների համար, և որոշ հարմարեցված տեսակներ կարող են գոյատևել, բայց դա ևս կնշանակի զանգվածային անհետացում:
Նման աշխարհը հարմար չէ մարդկանց համար, վստահ է Ֆարնսվորթը։ Մարդիկ կարող են գոյատևել, եթե իրենց համար միջավայր ստեղծեն վերահսկվող կլիմայով և վերականգնվող ռեսուրսներով, ինչը դեռ ոչ այլ ինչ է, քան գիտաֆանտաստիկա, եզրափակել է նա։
10:03 19.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա09:38 19.04.2025
Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...
09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցովԵվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...
08:55 19.04.2025
Վանաձորում այրվել է բնակելի տնակԱպրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...
08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքիցԱպրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...