14:09 19.03.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպանության նախարարության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը, ամփոփելով որսաշրջանը, նշել էր, որ տարեկան 150-200 որսագողության դեպք է արձանագրվում:
«Ապօրինություններն արձանագրում ենք, եթե կան քրեական հատկանիշներ, ուղարկում ենք իրավապահ մարմիններին, եթե չկան, վարչական վարույթ ենք իրականացնում, տուգանում ենք և այլն: Եթե չկան քրեական հատկանիշներ, այսինքն՝ բնությանը պատճառած վնասը չի գերազանցում 200 հազարը, այդ դեպքում մենք կիրառում ենք վարչական տուգանքներ: Օրինակ՝ թեթև խախտումների ժամանակ 70-140 հազար դրամով են տուգանվում, կոպիտ խախտման պարագայում՝ 150-200 հազար դրամով»,- նշեց Բննախի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ թիրախում հիմնականում հայտնվում են խոշոր կաթնասուններ, որոնց մի մասը կա նաև Կարմիր գրքում, ինչպես նաև մանր թռչուններ:
«Արգելվածներից հիմնակում նապաստակի և այծամի որս է լինում: Բեզոարյան այծը գրանցված է Կարմիր գրքում: Ամեն տարի 1-2 դեպք, այուամենայնիվ, լինում է»:
«Ես ահազանգում եմ, որ հենց հիմա Ազատի ջրամբարում ցանցերով փակված է գետաբերանը: Ամեն օր ինձ զանգում են, արդեն հոգնել եմ ահազանգելուց: Ձուկը չի կարողանում բարձրանալ գետը, ձվադրում անել: Ապօրինի որսի արդյունքում ահռելի քանակությամբ ձուկ է դուրս գալիս այնտեղից: Ես երեկ Արմաշում էի: Այդ տարածքում մինչև 132 կրակոց եմ հաշվել: Ի՞նչ են կրակում, բադ են կրակում, իսկ Արմաշը երկրորդ ամենամեծ ձվադրման հանգրվանն է ջրլող թռչունների համար: Դրա համար պետք չի գնալ հասնել Արագածի գագաթը»,- ասաց Սարիբեկյանը:
17:25 19.04.2025
Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչՎճարված հարկեր` գնահատված ուսուցիչ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարի Գրիգորյանը հաջողությամբ անցել է կամավոր ատեստավորումը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ասում է՝ քիմիան սոսկ բանաձևեր չէ. այն մի հետաքրքիր աշխարհ է, որի հետ աշակերտը պետք է կապվի։ Ուսուցչի նպատակը հենց այդ կապը ստեղծելն է։ Պետք է տեսնել, թե որտեղ է աշակերտը կանգ առել […] ...
17:18 19.04.2025
Քելլոգ. ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբՈւկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ «Երբ ես խոսում եմ համապարփակ զինադադարի մասին, ես նկատի ունեմ հրադադարը ծովում, օդում, ցամաքում, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներում՝ նվազագույնը 30 օրով։ Այնուհետև դա կվերածվի ավելի երկարաժամկետ՝ մշտական խաղաղության համաձայնագրի:Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա […] ...
17:08 19.04.2025
ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...
17:00 19.04.2025
«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...
16:47 19.04.2025
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակերԱպրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...