Քաղաքապետրանում լրագրողների համար հատուկ պայմաններ են միայն առանձնացված սենյակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Քաղաքապետրանում լրագրողների համար հատուկ պայմաններ են միայն առանձնացված սենյակում

10:10 19.03.2018

Հայտարարվածի համաձայն՝ այսօր Երևաի քաղաքապետարանում գումարվել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Սա փետրվարի 13-ի աղմկահարուց նիստից հետո առաջին նիստն է: Լրագրողների համար այս անգամ քաղաքապետարանում և առանձին սենյակ է առանձնացված, բայց հնարավորություն կա նաև լուսաբանել նիստը հենց դահլիճից: Ի տարբերություն հատուկ առանձնացված սենյակի, նիստերի դահլիճում ինտերնետ կապը խլացված է, լրագրողների համար աթոռներ չկան: Առանձնացված սենյակում մեկ-երկու լրագրող է միայն աշխատում: Մյուսները նախընտրել են նիստերի դահլիճը՝ թեկուզ աշխատանքային պայմանների բացակայությամբ:

 

 

Հիշեցնենք, որ 3 օր առաջ  SHANTNEWS-ի հետ զրույցում  Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ այսուհետ լրագրողները Երևանի ավագանու նիստերը կկլուսաբանեն լրագրողների համար հատուկ առանձնացված տարածքից:

«Լրատվամիջոցների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա իրականացվում են համապատասխան պայմանների ապահովման աշխատանքներ, որի արդյունքում, բացի հարմարավետությունից, կերաշխավորի նաև անխափան հեռարձակման և լուսաբանման հնարավորությունը: Եվ, հաշվի առնելով կատարվող աշխատանքների ծավալն ու սարքավորումների փորձարկման գործընթացի առանձնահատկությունները, ավագանու մարտի 19-ի նիստը լրագրողները կարող են ամբողջությամբ լուսաբանել թե՛ անմիջապես նիստերի դահլիճից, թե՛ անհրաժեշտ նոր սարքավորումներով կահավորված հատուկ առանձնացված տարածքից»,- մեզ հետ զրույցում  ասել էր Արթուր Գևորգյանը:

 

 

 

Լուրերը,  ըստ որոնց  արգելվելու է լրագրողների մուտքը նիստերի դահլիճ, սկսեցին շրջանառվել  փետրվարի 13-ին  ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից հետո: Բանն այն է, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դահլիճ էին եկել  Նուբարաշենի կոյուղաջրերը  տարաների մեջ լցրած և բժշկական դիմակներով։ Բացված շշերից տարածված գարշահոտը ավագանու անդամներից շատերի մոտ դժգոհություն առաջացրեց, մի մասը լքեց նիստերի դահլիճը։ Լարվածությունն էլ ավելի մեծացավ  այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց  տարաներից մեկը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Այս ժամանակ վիճաբանություն սկսվեց  ՀՀԿ և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև, քաշքշոցի ժամանակ տարաներից մեկի պարունակությունը թափվեց գետնին։  ՀՀԿ ներկայացուցիչները քաշքշեցին «Երկիր Ծիրանի»-ի անդամներին, ծեծկռտուք սկսվեց, ոոստիկանները միջամտեցին։ Ավագանու նիստը միջադեպի պատճառով ընդմիջվեց։

 

 

Ավելի ուշ, դեպքի առիթով քերական գործ  հարուցվեց: «Երկիր ծիրան»-ի անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ միջադեպի ժամանակ ոչ միայն ֆիզիական բռնություն, այլև սեռական բնույթի ոտնձգություն է կատարվել իր նկատմամբ։ Միջադեպի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում ներկայացրեցին նաև քաղաքապետարանի աշխատակիցնեը: Փետրվարի 16-ին հարուցված քրեական գոծրը  խուլիգանության և ծեծի հատկանիշներով է՝ նախատեսված  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածներով։  

Ինչ վերաբերում է լրագրողների աշխատանքը սահմանափակելու, ապա նախ խոսվում էր դռնփակ նիստերի անցնելու մասին: Սակայն ՀՀ արդարադատության նախարար Դավի Հարությունյանն ասաց, որ Երևանի ավագանու նիստերը փակ լինել չե կարող.


«Միջազգային փորձից ելնելով միշտ ավագանու նիստերը ձգտում են կատարել ավելի բաց և թափանցիկ, իսկ կառավարության նիստերը փակ: Անթույլատրելի եմ համարում կառավարության նիստերի հետ համեմատությունը», – ասել է Հարությունյանը

Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանը սահմանափակելուն  դեմ են արտահայտվել  մի շարք լրագրողական կազմակերպություններ՝ իրենց տարածած հայտարարության մեջ նշելով, որ պահանջում են  անփոփոխ թողնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատելու պայմանները:  SHANTNEWS-ը նաև հաղորդել է, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում է ունեցել նաև ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետն ու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը պյամանվորվել են  Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխատանքների կազմակերպման պայմանների ստեղծման նախաձեռնությանը ներգրավել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց առաջարկներով կնպաստեն առավել թափանցիկ, հարմարավետ և արդյունավետ աշխատանքների կազմակերպմանը, որից կշահի երևանցին:

SHANTNEWS-ը  տեղեկացրել է նաև յան մասին, որ Երևանի նիստերի դռնփակ լինելն անընդունելի է համարել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


«Լրագրողին չի կարելի ընկալել որպես բարիկադի հակադարձ կողմում գործող անձ, հակառակը, պետք է լրագրողին վերաբերվել նրա ազնվության ու բարեխղճության կանխավարկածով, որովհետև լրագրողը ունի օրենքին համապատասխան և բարեխիղճ գործելու բարձր պատասխաանտվություն ու կոչում: Լրագրողը կատարում է կարևոր հանրային գործառույթ: Քաղաքացին միշտ ցանկանում է հասկանալ, թե այս կամ այն պետական գործառույթն ինչպես է իրականացվում: Վերջնական հասցեատերը քաղաքացին է, բայց փոխանցողը լրագրողն է»,- նշել է  Արման Թաթոյանը:

 

Երևանի քաղաքապետրանում փետրվարի 13-ին կատարվածին անդրադարձել են նաև մի շարք քաղաքական, հասարակական գործիչներ, կազմակերպություններ:

 

 

   

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

BACK_TO_TOP