Փորձագետը պատմել է, թե ինչ օգտակար բան կարելի է գնել կամ անել iPhone 15-ի արժեքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+12.09 oC

Փորձագետը պատմել է, թե ինչ օգտակար բան կարելի է գնել կամ անել iPhone 15-ի արժեքով

20:06 16.09.2023

Ռուսաստանում iPhone 15-ը կարժենա մոտավորապես 125 հազարից մինչև 185 հազար ռուբլի: Սեպտեմբերի 16-ին VseInstrumenty.ru առցանց հիպերմարկետի փորձագետ Մաքսիմ Սոկոլովը «Իզվեստիային» պատմել է, թե ինչ քանակությամբ ինչ այլ օգտակար բան կարելի է գնել կամ պատրաստել այս գումարով։ Մասնավորապես, ըստ նրա, այս գումարով կարելի է երկու մեկ սենյականոց բնակարանների կոսմետիկ վերանորոգում իրականացնել։

«Մեկ սենյականոց բնակարանի կոսմետիկ վերանորոգման համար նյութերը կարժենան մոտավորապես 76,5 հազար ռուբլի: Այս գումարը ներառում է՝ գիպս, նախաներկ, ծեփամածիկ, սոսինձ, պաստառ, առաստաղի սալիկներ, լամինատ և շրիշակ։ Պարզվում է, որ նոր iPhone-ի արժեքով կարելի է Մոսկվայում վերանորոգել երկու մեկ սենյականոց բնակարան և մի քանի տարի վայելել թարմ վերանորոգումը»,- ասել է Սոկոլովը։

Բացի դրանից, ըստ նրա, iPhone 15-ի գնով կարելի է գնել, օրինակ, 74 թեյնիկ 2500 հազար ռուբլով կամ 31 բլենդեր 5,9 հազար ռուբլով, 29 մուլտիօջախ 6,35 հազար ռուբլով կամ 15 փոշեկուլ 12 հազար ռուբլով:

«185 հազար ռուբլով կարող եք գնել մեծ կենցաղային տեխնիկա՝ խոհանոցային տեխնիկայի հավաքածու (սառնարան, ջեռոց և սալօջախ), լոգարանի լավ տեխնիկայի հավաքածու (լվացքի և չորացման մեքենա, արդուկի պահարան), հարմարավետ միկրոկլիմայի համար նախատեսված տեխնիկա (սպլիտ համակարգ, ջրատաքացուցիչ, խոնավացուցիչ և օդը մաքրող սարք): Նաև նոր iPhone-ի գնով կարող եք գնել կահույք՝ ննջասենյակի կահույքի հավաքածու (երկտեղանոց մահճակալ, երկու տումբա, կոմոդ և զգեստապահարան, զարդասեղան և բազկաթոռ) կամ մեծ անկյունային բազմոց և զգեստապահարան հյուրասենյակի համար»,- հավելել է նա։

Սոկոլովը նաև ասել է, որ 4K պատկերով 140 սմ հեռուստացույցը կամ բարձրակարգ խաղային համակարգիչը կարժենա այնքան, որքան Apple-ի նոր սմարթֆոնը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

09:14 19.04.2025

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

Եվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

08:55 19.04.2025

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

08:30 19.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP