Բժիշկը զգուշացրել է գիշերային աշխատանքի վտանգի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Բժիշկը զգուշացրել է գիշերային աշխատանքի վտանգի մասին

20:37 18.09.2023

Գիշերային աշխատանքը կարող է հանգեցնել մշտական ​​սթրեսի, սրտանոթային հիվանդությունների, հոգեկան խանգարումների, լիբիդոյի նվազման և մի շարք այլ առողջական խնդիրների, «Իզվեստիա»-ին ասել է Invitro-ի ընդհանուր բժիշկ Իվան Ռոմասովը:

«Մարդուն քուն է պետք՝ ուժն ու ուղեղի ակտիվությունը լիովին վերականգնելու համար: Ազգային քնի հիմնադրամը խորհուրդ է տալիս 18- 64 տարեկամներին 7-9 ժամ քնել, իսկ 65 տարեկանից բարձր տարիքի անձանց՝ 7-8 ժամ»,- նշել է Ռոմասովը։

Գիշերը աշխատելու ընդհանուր թերությունը, նրա խոսքով, ցերեկային քունն է: Արևի լույսը, ինչպես ուլտրամանուշակագույն ճառագայթումը, մարդու համար մի տեսակ «զարթուցիչ» է։ Կախված լույսի ինտենսիվությունից՝ աչքի ցանցաթաղանթի վրա գտնվող ֆոտոընկալիչները ուղեղին ազդանշաններ են ուղարկում, որ արթնանալու ժամանակն է։ Սկսվում են տարբեր հորմոնների և նյութերի արտադրության գործընթացները, որոնք պահպանում են արթնությունը։ Բայց ամբողջ գիշեր աշխատելուց հետո մարդը ուժ չի ունենում, ինչի պատճառով էլ «կոտրում» է բիոռիթմերը։

Բժիշկը նշել է, որ ամենից հաճախ տուժում է կորտիզոլի, ինսուլինի, լեպտինի, մելատոնինի և սերոտոնինի արտադրությունը։

«Սա կարող է հանգեցնել մշտական ​​սթրեսի, ավելորդ ուտելու, սրտանոթային հիվանդությունների, անքնության, հոգեկան խանգարումների և լիբիդոյի նվազման: Հնարավոր է նաև «հերթափոխային աշխատանքի» համախտանիշի զարգացում՝ վատ տրամադրություն, ցածր կատարողականություն, 2-րդ տիպի շաքարախտի և այլ հիվանդությունների բարձր ռիսկ»,- զգուշացրել է բժիշկը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, «գիշերային բվերի» համար այս իրավիճակում ավելի հեշտ է. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման մարդկանց մոտ օրվա ընթացքում կենսաբանական ժամացույցը և կենսաքիմիական գործընթացները մյուսների համեմատ «ուշանում են»։ Սա թույլ է տալիս նրանց ավելի լավ հանդուրժել նման գրաֆիկները:

«Մարդիկ, ովքեր աշխատում են շուրջօրյա (անկանոն գրաֆիկով) ամբողջությամբ ոչնչացնում են իրենց մարմինը։ Դրան նպաստում են անկանոն սնունդը, քնի երկարատև բացակայությունը և հաճախ առօրյա աշխատանքից առաջացած սթրեսը: Գալով տուն՝ նման մարդիկ ամենից հաճախ չեն կարողանում քնել ցերեկը և սպասում են մինչև գիշեր` հասցնելով քնի ցիկլը շատ վատ մակարդակի»,- ընդգծել է մասնագետը։

Նա խորհուրդ է տվել այն մարդկանց, ովքեր ստիպված են գիշերն աշխատել, նորմալացնել քունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

Բժանիան ասել է, որ Աբխազիայում իրավիճակը անդառնալի չէ

09:26 25.11.2024

Բժանիան ասել է, որ Աբխազիայում իրավիճակը անդառնալի չէ

Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան կարծում է, որ հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք, ի վերջո հանգեցրել են նախագահի և վարչապետի հրաժարականին, վնաս են հասցրել հանրապետության իմիջին, սակայն իրավիճակը անդառնալի չէ։ Այս մասին նախկին նախագահը հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Նոյեմբերի 15-ին Սուխումում ընդդիմության ներկայացուցիչները գրավել են կառավարական շենքերի համալիրը՝ ներառյալ խորհրդարանը, նախագահի վարչակազմը և կառավարությունը: […] ...

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

09:21 25.11.2024

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին, դաշինքի հետ մերձեցման հարցը եղել է հոկտեմբերի վերջին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման առանցքային թեման։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը։ Նիկոսիան ՆԱՏՕ-ին միանալու ծրագիր է մշակել, որն արդեն հավանություն է ստացել Վաշինգտոնից։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ […] ...

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

09:16 25.11.2024

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

Ճապոնիայի կառավարության վարկանիշն իջել է 15 տոկոսային կետով՝ հասնելով 31%-ի, ասվում է Mainichi թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում։ Նախորդ հարցումն անցկացվել է նախարարների առաջին կաբինետի ձևավորումից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 3-ին, այնուհետև վարկանիշը կազմել է 46%։ Կառավարությանը չվստահող հարցվածների թիվն աճել է 13 կետով և կազմել 50%։ Հարցվածների մեծ մասը (43%) չի հավատում, որ […] ...

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

09:10 25.11.2024

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

09:05 25.11.2024

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

Բուրկինա Ֆասոյի կառավարական զորքերը գործողություն են իրականացրել Սեբբա շրջանում (երկրի հյուսիս-արևելքում), որի արդյունքում ոչնչացվել են զինված ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է Burkina News Agency-ն։ Դպրոցի շենքում և այգում թաքնված զինյալների գտնվելու վայրը պարզվել է օդից՝ հետախուզական մեքենաների միջոցով։ Դրանից հետո հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկիչների դիրքերին։ Ողջ մնացած զինյալները փորձել են թաքնվել Վաբոտտի գյուղում, սակայն, […] ...

BACK_TO_TOP