16:36 08.09.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 7-ին տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է հանձնել «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին:
Լիցենզիան հնարավորություն կտա հիմնադրամին առավել շահավետ իրականացնել աշխատանքները, քանի որ 2020 թվականի մարտին ընդունված «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն կազատվի ԱԱՀ-ից և հնարավորություն կստանա գումարներն ավելի նպատակային օգտագործել:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի անձնակազմին լիցենզիա ստանալու կապակցությամբ, ընդգծել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է տիեզերական գործունեություն զարգացումը Հայաստանում:
«Սա նշանակալի իրադարձություն է մեզ համար, քանի որ առաջին մասնավոր ընկերությունն եք, որ տիեզերական գործունեության լիցենզիա եք ստանում: Ձեր կատարած աշխատանքն արդեն իսկ տեսանելի է, և հուսով ենք, որ լիցենզիան ստանալուց հետո էլ ավելի կընդլայնվի ձեր գործունեությունը, ավելի մեծ և ծավալուն աշխատանք կիրականացնեք: Թող սա հիմք հանդիսանա մեր համագործակցության, որպեսզի կյանքի կոչվեն նախանշված բոլոր ծրագրերն ու մտադրությունները»,- իր խոսքում նշել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստակամ է օգնելու, աջակցելու լաբորատորիայի գործունեությանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, կարևորելով հիմնադրամի աշխատանքը, ընդգծել է, որ ամբողջ աշխարհում տիեզերական տեխնոլոգիաներն այսօր բուռն զարգացում են ապրում, և Հայաստանը չի կարող անմասն մնալ այս գործընթացից:
«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով նախարարությանը, նշել է.
«Տեսնում ենք պետության գործուն աջակցությունը, հեռանկարային մոտեցումը, հետևաբար ոգևորված ենք և այդ ոգով կշարունակենք իրականացնել մեր գործն ու առաքելությունը: Համոզված եմ, որ տիեզերական գործունեության խթանումը արդյունավետ լոկոմոտիվ կհանդիսանա մեր երկրում բոլոր գիտարար և տեխնոլոգիական ոլորտների զարգացման համար»:
Այնուհետև նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել նորագույն սարքավորումներով հագեցած «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Նշենք, որ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը նախաձեռնել է Hayasat-1 անվանումով CubeSat նանո արբանյակի մշակման, ստեղծման, ծրագրավորման, փորձարկման արձակման կազմակերպման ծրագրի գործընթացը։ Արբանյակի թեստավորումը կավարտվի սեպտեմբերի վերջին և նոյեմբերին այն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:
09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա09:38 19.04.2025
Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...
09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցովԵվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...
08:55 19.04.2025
Վանաձորում այրվել է բնակելի տնակԱպրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...
08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքիցԱպրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...