09:23 17.03.2018
Այսօր Ռուսաստանում լռության օր է հայտարարված: Վաղը՝ մարտի 18-ին, կկայանան Ռուսաստանի նախագահի ընտրությունները: Այսօր արգելված է ցանկացած նախընտրական ագիտացիա և քաղաքական գովազդ:
Ի դեպ, Ռուսաստանում ընտրությունների նախօրեին ԱՄՆ-ում ռուսական դեսպանատունը ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթին մեղադրել է Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու մեջ: Նաուերթն իր թվիթերյան էջում գրել էր, որ Կրեմլը վախենում է ընտրությունների թափանցիկությունից, այդ պատճառով թույլ չի տվել ԶԼՄ-ների անկախ դիտորդներին հետևել ընտրությունների ընթացքին:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն իր թվիթերյան էջում անդրադարձել է Նաուերթի հայտարարությանը:
«Ռուսաստանի անունից. պետքարտուղարության ներկայացուցիչը մեր ներքին գործերին միջամտելու հերթական օրինակն է ցույց տալիս: Այժմ՝ կեղծ լուրերի միջոցով: Դա ռուսական ժողովրդավարությունը վնասելու անհաջող փորձ է և արդյունք չի տա: Ռուսաստանում նախագահական ընտրությունների լիակատար թափանցիկությունն ապահովված է», – նշված է գրառման մեջ:
On behalf of Russia: @statedeptspox is showing another example of interference in our internal affairs. Now with #fakenews. Bad attempt to damage Russian democracy. Will not work. Full transparency of ????????Presidential elections guaranteed.
Respectfully to #US???????? procedures???? pic.twitter.com/qI1KnKhwaN— Russia in USA ???????? (@RusEmbUSA) March 17, 2018
10:53 12.04.2025
SNN. Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններիԻրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։ Այս մասին հաղորդում է SNN հեռուստաալիքը։ Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային և մի շարք իրանցի դիվանագետներ։ ...
10:40 12.04.2025
Դեկլան Ռայսը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Անգլիացի ֆուտբոլիստը քառորդ եզրափակչի առաջին խաղում դուբլ էր ձևակերպել «Ռեալի» դեմ մրցավեճում: Դեկլան Ռայսը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում երկու գոլ է խփել տուգանայինից: ...
10:25 12.04.2025
«Ունեմ լավ սիրտ, շատ բարի հոգի»․ Թրամփը հայտնել է բուժզննման դրական արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր բուժզննման դրական արդյունքները: «Ընդհանուր առմամբ, ես զգում էի, որ շատ լավ մարզավիճակում եմ: Ունեմ լավ սիրտ, բարի հոգի, շատ բարի հոգի», – ասել է նա լրագրողներին: Նախագահը հավելել է. «Ես որոշեցի, որ ուզում եմ մի փոքր տարբերվել Բայդենից: Ես կոգնիտիվ թեստ հանձնեցի: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանեցի»: ԶԼՄ-ների տվյալներով՝ […] ...
10:17 12.04.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերելՄիացյալ Նահանգների վարչակազմը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահական ինքնաթիռում լրագրողները նրան հարցրել են շաբաթ օրը Իրանի հետ բանակցություններում ամերիկյան կողմի նպատակների մասին։ «Ես ուզում եմ, որ նրանք միջուկային զենք չունենան: Ես ուզում եմ, որ Իրանը լինի հիանալի, մեծ, երջանիկ երկիր, բայց […] ...
10:00 12.04.2025
Վիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել ՕմանումԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմանում։ Այս մասին են վկայում Flightradar հետեւող ծառայության տվյալները։ Ապրիլի 12-ին Օմանում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Վիթքոֆն ավելի վաղ Մոսկվայում էր, որտեղ բանակցություններ էին ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ […] ...
09:40 12.04.2025
Չեմպիոնը հայտնի դարձավ ժամանակից շուտ․ շախմատի կանանց ԵԱՀունաստանում ավարտվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում հայտնի դարձավ չեմպիոնը: 9 միավորով չեմպիոնությունն ապահովեց սերբ Տեոդորա Ինյաչը: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի գրանցեց ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ և 7 միավորով 5-10-րդ տեղերն է բաժանում: Էլինա Դանիելյանը պարտվեց և 6,5 միավորով բաժանում է 11-24-րդ տեղերը: Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի Սաբինա Իբրահիմովային և 6 միավոր […] ...