Հոգեբանը պատմել է, թե ինչպես պետք է արձագանքել ոչ պետքական խորհրդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Հոգեբանը պատմել է, թե ինչպես պետք է արձագանքել ոչ պետքական խորհրդին

14:33 27.08.2023

Օգոստոսի 26-ին Մոսկվայի բնակչության հոգեբանական օգնության ծառայության մասնագետ Եկատերինա Իգոնինան «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես արձագանքել ոչ պետքական խորհուրդներին։

«Աջ ու ձախ խորհուրդ տվողները կարող են բոլորովին այլ շարժառիթներ ունենալ։ Հաճախ, դա իսկապես օգնելու ցանկություն է։ Ծնողները, սովորաբար, դրանով մեղանչում են, երբ սկսում են չափից ավելի հովանավորել իրենց երեխային: Բայց կան նաև վնասակար խորհուրդներ, որոնք տրվում են գերիշխանության ձգտող կամ լատենտ քննադատություն արտահայտող և բացահայտ հակամարտություն հրահրելու փորձ ունեցողների կողմից։ Նման դեպքերում կարևոր է չկորցնել ինքնատիրապետումը և վստահ ու արժանապատվության զգացումով հակահարված տալ»,- ասել է Իգոնինան։

Այնպես որ, առաջին հերթին, մասնագետը խորհուրդ է տալիս հանգիստ լսել անպետք խորհուրդները։

«Մինչ դուք հանգիստ լսում եք խորհրդատուին, գնահատեք, թե ով և ինչ նպատակով է դիմում, որովհետև սրանից է կախված ձեր արձագանքը։ Անկախ նրանից, թե որքանով է ձեզ համար տեղին խորհուրդը, ընդունեք այն, թե ոչ, մարդկանց պետք է վերաբերվել հարգանքով և առանց կոպտության»,- ասել է նա։

Այն դեպքում, երբ կարծում եք, որ ասվածը ձեզ հետ կապ չունի` ուշադրություն մի դարձրեք։ Հոգեբանը խորհուրդ է տալիս.

«Եթե ինչ-որ մեկը կարիք ունի բոլորին սովորեցնել կյանքը՝ դա չի նշանակում, որ դուք պարտավոր եք այն ընդունել։ Եթե ​​խորհուրդը տրվել է նշանակալից անձի կողմից կամ ձեր մասին հոգ են տանում՝ անպայման շնորհակալություն հայտնեք»,- ասել է նա։

Ըստ Իգոնինայի՝ եթե անծանոթները ձեզ ավելորդ բան են պարտադրում, ապա ամենակարճ ճանապարհը կտրականապես հրաժարվելն է։ Միևնույն ժամանակ, մի փորձեք վիճարկել ձեր պատասխանը․ հաստատակամ ու միանշանակ ոչ-ը բավական կլինի․

«Եթե դուք անհարմար եք զգում, ապա դա ոչ թե խորհրդատուի պահվածքից է, այլ ձեր ինքնավստահությունից և ձեր սահմանները հարգելու կարողությունից: Այն դեպքում, երբ դուք չափազանց էմոցիոնալ արձագանքեք հաջորդ խորհրդին՝ «գտեք ձեզ ամուսին» կամ «ձեր որդուն ճիշտ դաստիարակեք», ապա ուժ գտեք ներողություն խնդրելու և բացատրելու, թե ինչպես եք ընկալում նման խոսքերը: Անկեղծ եղեք․ այս դեպքում ձեր ուզածին հասնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են»,- ասել է նա:

Բացի այդ, հոգեբանը խորհուրդ է տալիս սովորել ծիծաղել: Նա նշել է, որ կատակը չպահանջված խրատներին արձագանքելու հիանալի միջոցներից մեկն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

11:53 25.11.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...

Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակով

11:47 25.11.2024

Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակով

Նոյեմբերի 29-ին Ժնևում փոխարտգործնախարարների մակարդակով տեղի կունենա Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է իրանական Donya-e-Eqtesad թերթը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետությունը կներկայացնի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Նա արդեն մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ տեղի կունենան չորս երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպումները։ Բանակցությունները տեղի […] ...

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

11:40 25.11.2024

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Եվրոպայի հետ հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի ղեկավար Մակի Բոչորիշվիլիի թեկնածությունը հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում։ «Նա հատուկ ներածության կարիք չունի, բայց ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ տիկին Մակի Բոչորիշվիլին դիվանագիտական ​​ծառայության մեծ փորձ ունի, նա հաջողությամբ զբաղվում է իր բիզնեսով ավելի քան 20 տարի։ Դուք գիտեք, […] ...

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:35 25.11.2024

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

11:28 25.11.2024

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին […] ...

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP