07:26 29.08.2018
Անցած գիշեր Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ինքնաձիգերով զինված 3 անձինք Ձորաղբյուրում հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք Արման Մկրտումյանի տան վրա։
Աղբյուրի տեղեկություններով՝ կան վիրավորներ, այդ թվում՝ Արման Մկրտումյանը։ Ձորաղբյուր են մեկնել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետերը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը։ Տան բակում ու գլխավոր մուտքի դիմաց հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մեծաթիվ պարկուճներ։
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...
19:20 28.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողությունԱպրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...
19:12 28.04.2025
Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ ԱվանեսյանՄասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և […] ...
19:00 28.04.2025
Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գովել է մյունխենյան թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որը 500-րդ խաղն է անցկացրել Բունդեսլիգայում: «Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Մյուլերի էլիտար մտածելակերպը նրան բերեց այս ակումբ և կառուցեց նրա կարիերան։ Նա լավագույն օրինակն է մյուսների համար: Մենք կունենանք պահեր՝ նշելու Թոմասի նվաճումը, բայց հիմա մենք ուզում ենք երեք միավոր»,- ասել […] ...
18:53 28.04.2025
Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում էլեկտրականության լայնամասշտաբ անջատումները քաոս են առաջացրելԻսպանիայի և Պորտուգալիայի զգալի հատվածներում էլեկտրականության անջատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի աշխատանքը, առաջացել են մեծ խցանումներ, հետաձգվել չվերթեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իշխանությունները դեռ չեն կարողացել պարզել անջատումների հստակ պատճառը՝ չնայած կիբերհարձակումը չի բացառվում։ Կատարվում է հետաքննություն։ Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իսպանիայում իրավիճակը կառավարելու համար […] ...
18:45 28.04.2025
Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառինԵրեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Հրաչուհի Ս.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...