18:14 16.03.2018
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Գագիկ Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գիտությունների ազգային ակադեմիայում Գագիկ Հարությունյանի 70-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում պարգևը Գագիկ Հարությունյանին հանձնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Համառոտ ներկայացնելով Գագիկ Հարությունյանի գործունեությունը` Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ հատկապես կարևոր է նրա վերջին 25 տարիների գործունեությունը:
«Նրա գործունեությունը կարելի է երկու մասի բաժանել` կազմակերպչական և գիտական: Կազմակերպչական գործունեության առումով դա հիմնականում Սահմանադրական դատարանի միջազգային ճանաչման հասնելն է, Սահմանադրական դատարանի միջոցով միջազգային հանրությանը Հայաստանը ներկայացնելն է: Իսկ գիտական գործունեությունը իրավագիտության ոլորտում նրա արձանագրած հաջողություններն են»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ իրենք ՍԴ-ին միշտ համարել են լավ հարևան, որի հետ լավ հարաբերությունների մեջ են:
«Գիտեք այսպիսի բան կա, երբ հարևաններից մեկը նոր տուն է ստանում, հարևաններով հավաքվում են և նրան ճանապարհում են: Հիմա մենք էլ ենք դրա համար հավաքվել, քանի որ Գագիկ Հարությունյանը նոր տուն է գնում, հավաքվել ենք նրան ճանապարհելու»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա հիշեցրեց, որ անցած 25 տարիների ընթացքում Գագիկ Հարությունյանը ունի 250 տպագրված գիտական աշխատանք, 40 մենագրություն, որոնց մեծ մասը տպագրված են տարբեր լեզուներով: Ռադիկ Մարտիրոսյանը շեշտեց, որ հաշվի առնելով Գագիկ Հարությունյանի պատկառելի գիտական գործունեությունը` գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը որոշել է նրան պարգևատրել ակադեմիայի ոսկե մեդալով: Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ իր համար բացառիկ կարևորություն ունի այն հանգամանքը, որ գիտությունների ազգային ակադեմիան ուշադրություն է հատկացրել ոչ միայն իր անձին, այլ նաև գիտական գործունեությանը:
«Գրեթե կես դարից ավել գիտական գործունեությունը իմ կյանքի անբաժանելի մասն է եղել: Դա հատկապես իր ծավալումը ստացավ հենց այս բնագավառում, որովհետև ես միշտ շեշտել եմ, որ Սահմանադրական դատարանները գտնվում են գիտության և պրակտիկայի խաչմերուկում: Առանց գիտական մտածողության այս ոլորտում լուրջ գործունեություն ծավալելն անհնար է»,- ասաց Հարությունյանը:
ՍԴ նախկին նախագահը իր կողմից գիտությունների ազգային ակադեմիայի նվիրեց իր մենագրությունները` հայերենով և անգլերենով: ՍԴ նորընտիր անդամ, ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանն էլ կարևորեց Գագիկ Հարությունյանի մեծ ներդրումը Հայաստանի նոր Սահմանադրության մշակման հարցում:
«Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շարժիչ ուժը, այդ փոփոխություններն առաջ տանողը եղել է Գագիկ Հարությունյանը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում աշխատանքի ժամանակահատվածը իմ կյանքի մի կարևոր հատված էր: Այդ ընթացքում ցանկացած գաղափար վերցում, մշակվում էր և այնպես էր ներկայացվում, որ սկզբնական վիճակում, երբ անգամ ներկայացնում էինք, չէինք էլ պատկերացնում, որ վերջում նման տեսք կունենա: Դա այն առաքելությունն է, որը մեր երկրին շատ առաջ է տանելու: Պարոն Հարությունյան, Դուք դրա մոլի հավատացյալն էիք: Այլ կերպ հնարավոր չէր: Եթե հանձնաժողովը ձեր գլխավորությամբ այդ ամբողջին չհավատար, մենք դրան չէինք հասնելու, որովհետև եթե մենք չհավատայինք, մյուսներին չէինք կարողանալու համոզել»,- ասաց Թովմասյանը:
Նրա խոսքով` նոր Սահմանադրությունը սերունդների համար է, որին հասարակ բանվորից մինչև ապագա վարչապետ առնչվելու են, և բոլորը տեսնելու են դրական փոփոխությունները:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ19:50 23.11.2024
Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...
19:30 23.11.2024
Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառովԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...
19:22 23.11.2024
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։ ...
19:11 23.11.2024
Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթՖիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...
19:02 23.11.2024
Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել ԿիևԵվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...