15:54 16.03.2018
Երևանի ավագանու անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը Արմավիրի մարզի Դողս գյուղի նախկին բնակչուհուց նամակ է տացել: Անահիտ Բախշյանը հայտնում է, որ հեղինակը բողոքում է գյուղի դպրոցի տնօրենից, ուսումնական պրոցեսից, ուսուցիչների աշխատավարձից: Տիկին Բախշյանը գաղտնի է պահում նամակի հեղինակի ինքնությունը: Նա Դողս գյուղի դպրոցի տնօրեն Գոհար Ավետիսյանին հորդորում է չզբաղվել նամակի հեղինակի փնտրտուքով ու դպրոցի մանկավարժներին, երեխաներին ահաբեկելով:
Անահիտ Բախշյանին ուղղված նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ծնունդով Արմավիրի մարզի Դողս գյուղից եմ։ Շատ եմ մտահոգվում գյուղիս ու դպրոցիս մասին, դրա համար էլ Ձեզ եմ գրում։ Մեր դպրոցի 23 տարվա տնօրենն այդ տարիների ընթացքում դպրոցը ճզմելուց և երեխաներին դեգրադացնելուց բացի ոչինչ չի արել։ Ունենալով, հայավարի ասած, այսպես կոչված, լավ թիկունք, 23 տարի շարունակ ինչ-ինչ ձևերով մնալով պաշտոնում, ոչինչ չի արել դպրոցի առաջխաղացման, երեխաների զարգացման, դասապրոցեսի ճիշտ կազմակերպման համար։ Ավելացնեմ, որ դպրոցում ահավոր է կազմակերպվում դասապրոցեսը։ Ով երբ ուզի, ոնց ուզի վիճակ է։
Նաև աշխատավարձերից անհասկանալի պահումներ է անում`ստորագրել տալով մեկ գումարի դիմաց, բայց լրիվ այլ գումար տալով։ Այսքան ժամանակ ոչ ոք ձայն չի հանել աշխատանքը չկորցնելու և այդ չեղած գումարից էլ չզրկվելու պատճառով, բայց այլևս հերիք է։ Ժամանակն է՝ պատասխան տան երեխաների ապագան փչացնելու և հայրենիքի «հերն անիծելու» իրենց «սուրբ» գործի համար»։
14:51 15.04.2025
Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահԱզգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել […] ...
14:41 15.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ […] ...
14:35 15.04.2025
ՀՀ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցերՊետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչները Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետի անձակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը։ Հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես […] ...
14:27 15.04.2025
Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 16-ին` ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...
14:23 15.04.2025
8000 դոլար ապօրինի վարձատրության և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառք տալու դիմաց թույլատրվել է կենդանիների խմբաքանակի ապօրինի արտահանումը. վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչընդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու […] ...